Մերկելը թութակի հարձակմանն է ենթարկվել (լուսանկարներ)
ԼուսանկարներԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թութակի կողմից «հարձակման է ենթարկվել», երբ նախօրեին այցելել էր Մարլոու թռչունների այգի, հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland լրատվական խումբը:
Ինչպես ցույց են տալիս ուրբաթ օրը հրապարակված լուսանկարները, Մերկելի շուրջը պտտվում էր խայտաբղետ թութակների մի ամբողջ երամ, որոնցից մեկը նույնիսկ նստել էր քաղաքական գործչի գլխին:
Մինչ կանցլերը նրանց իր ձեռքերից կերակրում էր ջրի, փոշու և պտղի շաքարի խառնուրդով, թութակներից մեկը հարձակվել է նրա վրա: Սրանից հետո Մերկելը չցանկացավ մոտենալ 60 սանտիմետրանոց «ջղային հայացքով» բուին: «Ոչ, ոչ: Ես թութակների հետ բավականին լավ էի վարվում», - ասել է նա:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերով։
Ինչպես հայտնի է, Անգելա Մերկելը չի դիմել պաշտոնավարման նոր ժամկետի համար: