Մեդվեդևը զգուշացրել է նոր կենսաբանական զենքի ստեղծման սպառնալիքի մասին
ԱշխարհՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի միջոցով նոր կենսաբանական զենքի ստեղծման սպառնալիքներ կան։ Այս մասին նա գրել է VKontakte-ի իր էջում, հաղորդում է Gazeta.ru–ն։
«Մենք քննարկել ենք կենսատեխնոլոգիայի զարգացման հեռանկարային ուղղությունները։ Դրանց արագ զարգացումը ոչ միայն նոր հնարավորություններ է բերում տնտեսության և սոցիալական ոլորտի համար, այլ նաև սպառնալիքների մի ամբողջ շարք, ներառյալ կենսաբանական ահաբեկչությունը և արհեստական ինտելեկտի օգտագործմամբ նոր կենսաբանական զենքի ստեղծումը»,- գրել է Մեդվեդևը։