Եկել է երկիրը անդունդը գցող իշխող կուսակցության վրա հզոր ճնշում գործադրելու ժամանակը, մի ուշացեք. Զուրաբիշվիլի
ԱշխարհՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է երկրում իրականացված ձերբակալություններին և կոչ արել Վրաստանի գործընկերներին ճնշում գործադրել իշխող կուսակցության վրա։
«Բռնաճնշումներ Վրաստանում. Ես շտապ կոչ եմ անում մեր գործընկերներին և նրանց, ովքեր ցանկանում են վերացնել խորացող ճգնաժամն ու անկայունությունը, ժամանակն է հզոր ճնշում գործադրել իշխող կուսակցության վրա, որը երկիրը անդունդ է գցում։ Մի ուշացեք», -«Գրուզիյա օնլայն»-ի փոխանցմամբ՝ սոցցանցում գրել է Զուրաբիշվիլին։