Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում
ԱշխարհԹուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և բռնությունների վրա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական մեդիայում նշվում է, որ տեղի ունեցողը նմանվում է համերաշխության և իրավունքների պաշտպանության շարժման։
Ըստ «Bianet» լրատվական գործակալության տվյալների՝ միայն նոյեմբերին տղամարդկանց կողմից սեռական բռնության է ենթարկվել 34 աղջիկ և տղա, 71 կին, իսկ սպանվել՝ 32 կին և 2 տղա երեխա։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ: