Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել․ հայտնի է պատճառը Կառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ-ն կասեցումը հանել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանք ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստան Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովի բացման արարողությանը Հրդեհ՝ Հերհեր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ 3 շաբաթում ավելի քան 28 հազար անձ է պատվաստվել գրիպի դեմ Բախտի բերմամբ, թե պատահմամբ վարչապետ ա դարձել, իրան թվում ա՝ ամեն ինչ գիտի․ Լևոն Ջավախյան Էլեկտրամոբիլների անմաքս ներկրման քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ. ՊԵԿ «Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին․ Հետք Անհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները. մեդիափորձագետ (տեսանյութ) 

Ադրբեջանցիները Երևանին «Էրևան» են կոչում, ասենք` այդպե՞ս է. Դավիթ Բաբայան

Հասարակություն

ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության զեկույցում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Բավականին երկար ժամանակ ֆինանսական մեծ ռեսուրսներ օգտագործելով՝ Ադրբեջանը համառ պայքարում էր, որ իր ուզած բանաձևերը ԵԽԽվ-ում ներկայացվեն, սակայն դա այնքան էլ նրանց չհաջողվեց: Ամեն ինչ պետք է օբյեկտիվ գնահատենք: Իհարկե, կան այնտեղ որոշ գաղափարներ, որոնք մեզ համար ընդունելի չեն, բայց կան նաև այնպիսիները, որոնք շատ կարևոր են»,- նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ, ամեն դեպքում,  դա այն փաստաթուղթը չէ, որով բեկում է հնարավոր մտցնել Արցախի ճակատագրի մեջ. «Սա մի փաստաթուղթ է, որն իր կարևորությունն ունի, բայց վճռորորոշ դերակատարություն չունի»:

Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ բազմաթիվ կարևոր կետեր հայկական կողմին հաջողվել է այդ փաստաթղթում ներառել, այդ թվում՝ նաև վերնագրում. «Զեկույցում կային մի շարք կարևոր կետեր, որոնցում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը ավերում է հայկական պատմամշակութային ճառանգությունները, նշվում է, որ Ադրբեջանի կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակությաին ժառանգությունը ջնջելու մասին, կարևոր է նաև, որ խոսվել է Դադիվանքի մասին: Ընդհանուր առմամբ, կային շատ լավ կետեր, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես ագրեսոր երկիր: Բազմաթիվ կարևոր կետեր հայկական կողմին հաջողվել է այդ փաստաթղթում ներկայացնել, այդ թվում՝ նաև վերնագրում՝ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը»,- շեշտեց ԱԳ նախարարը:

Մեր այն հարցին, թե ԵԽԽՎ-ում այդ եզրույթի օգտագործումն դրական ինչ արդյունք կարող է տալ հայկական կողմին, զրուցակիցը պատասխանեց. «Ադրբեջանը ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ չկա առհասարակ Լեռնային Ղարաբաղ հասկակացությունը, որ չկա ընդհանրապես այդպիսի կազմավորում և միավորում: ԵԽԽվ-ի պես կազմակերպությունը, երբ իր բանաձևում այդ եզրույթն օգտագործում է, դա նշանակում է, որ ԵԽԽվ-ն համաձայն չէ Ադրբեջանի այդ մոտեցման հետ: Մենք իսկապես շատ սառնասրտորեն պետք է մոտենանաք տարբեր զարգացումներին, հասկանանք, որ հակառակորդը կազմակերպված է աշխատում և շարունակենք մեր քայլերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մեզ հետ զրույցում նա նաև անդրադարձավ հասարակության կողմից լայն քննարկման արժանացած ադրբեջանական պատվիրակության առաջարկությանը՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի. «ԵԽԽՎ-ն որևէ առնչություն չունի Սուրբ Ղազանչեցոցի անունը փոխելու կամ չփոխելու հետ: Խնդիրն այստեղ այն է, որ ադրբեջանական կողմը Ղազանչի անվանումն է օգտագործել, բայց դրանից անմիջապես հետո գրվում է Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց մայր տաճար: Ադրբեջանցիները ինչ անուն ուզում են թող դնեն, բայց դա չի նշանակում, թե մեզ համար այդ անվանումն ընդունելի է: Ղազանչի անվան կողքին  հնչում է նաև Շուշի անվանումը, և պետք չէ կառչել մի բանից՝ մոռանալով ամենակարևոր հարցերը: Ադրբեջանցիները փորձելու են ամեն ինչ փոփոխել, բայց այդ փոփոխությունները միայն նրանց մոտ են լինելու, հիմա Երևանին էլ «Էրևան» են կոչում, ասենք այդպե՞ս է»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմը ամեն հարցում կհաղթի միայն մեկ դեպքում՝ միասնականության. «Պետք է միասնական շարժվենք և հասկանանք` Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, անխնա ձևով փող է բաժանում եվրոպական տարբեր կառույցներին, որտեղ արժեհամակարգի լուրջ խնդիրներ կան.  շատ պատգամավորներ ծախվում են, հետևաբար պետք է խաղի կանոնները  ճիշտ պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա այն կարծիքին է, որ պետք չէ սպասել, թե որևէ երկիր հենց այնպես կվարի պրոհայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն. «Մենք պետք է միամտության իրավիճակից դուրս գանք, սա շատ վտանգավոր է, որևէ մեկը հենց այնպես չի վարելու պրոհայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն: Մեկս մյուսի հանդեպ պետք է գոնե հարգալից վերաբերմունք ունենաք, մեր հասարակությունը պառակտված է և մեկը մյուսի դեմ թշնամացած, մինչև մենք միասնական չլինենք և չուժեղացնենք մեր երկիրը ներսից՝ որևէ դրական բան չի ստացվի արտաքին աշխարհում, կամ ստացվելու դեպքում էլ թերի է լինելու: Մեզանից է կախված՝ այս կամ այն երկիրն իրեն ինչպես կդրսևորի, եթե ճիշտ աշխատենք` կհասնենք արդյունքների, սխալ աշխատենք՝ բարդ կլինի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել․ հայտնի է պատճառըԿառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ-ն կասեցումը հանել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանք ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստան Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովի բացման արարողությանը Հրդեհ՝ Հերհեր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ 3 շաբաթում ավելի քան 28 հազար անձ է պատվաստվել գրիպի դեմ Բախտի բերմամբ, թե պատահմամբ վարչապետ ա դարձել, իրան թվում ա՝ ամեն ինչ գիտի․ Լևոն ՋավախյանՉինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ՝ այն անվանելով «նախազգուշացում»Էլեկտրամոբիլների անմաքս ներկրման քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ. ՊԵԿ «Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին․ ՀետքԹրամփի հանրահավաքի ժամանակ զինված մարդ է ձերբակալվել, ով ծրագրում էր սպանել նրան․ միջազգային ԶԼՄ-ներԱնհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները. մեդիափորձագետ (տեսանյութ) Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքին Նոր ձերբակալումներ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով. հայտնի է՝ ովքեր են ձերբակալվել Նշանակետը երբ տանկով խոցում ես, հաճելի է ու ադրենալին, «երկաթե նժույգը» պետք է միշտ պատրաստ լինի (տեսանյութ) «Հեզբոլլահը» հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա․ զոհվել է 4, վիրավորվել 60 զինվոր Լաոս, Ռեյկյավիկ ու ոչ միայն. ԱԺ պատգամավորների առաջիկա գործուղումները ԱԱԾ-ն ադեկվատ չգործեց «Ջոն Կիրակոսյանի» դպրոցում, շոուն սարքեցին, որ տնօրենի ցանկալի թեկնածու բերեն (տեսանյութ) ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ինչու՞ խաղաղացին N 20 դպրոցի անվան հետ, հիմա էլ դրսից են ուզում մեզ ճնշել՝ տնօրենին փոխելով. լոգոպեդ (տեսանյութ) Ներխուժեցին դպրոց, բոլորիս վախեցրին, մեկը նախարարությունից չեկավ ասի՝ ո՞նց եք. ուսուցչուհի (տեսանյութ) Մակրոնն ու Փեզեշքիանը քննարկել են Լիբանանում իրավիճակըՆախաձեռնել ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն. ստորագրահավաք է սկսվել Վրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԶինծառայող էր մաhացել․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԵրևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը․ ԱԳՆԾեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել էՈւՂԻՂ․ Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, որտեղ ԱԱԾ-ն ձերբակալություն էր իրականացրել Ռազմական բժիշկը երկու երդում է տալիս, դրանով առավել է դառնում մյուս բժիշկներից. կուրսանտ (տեսանյութ)Հյուսիսային Կորեան բացի զենքից՝ նաև մարդկային ուժ է տրամադրում Ռուսաստանին. Զելենսկի (տեսանյութ) Ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Պապիկյանի և ԳՇ պետի համար. ՍուրենյանցՎահագն Խաչատուրյանն այցելել է Աշխաբադի մշակութային համալիր, ծաղիկներ զետեղել Սայաթ-Նովայի արձանի մոտԱդրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով․ Թուրքիայի տրանսպորտի նախարար Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան 16-ամյա աղջնակը իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցում 2 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունիցՄարտական դիրքերում պատրաստվում են եղանակային փոփոխություններին. միշտ զգոն ու արթուն դիրքապահները (տեսանյութ)Քչփորելով ֆեյք օրակարգերը․ Նաիրա Զոհրաբյան«Մեծարգոների ենթամշակույթի» մոտ սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը. Բայդեն Փաշինյանը 3 տարի անց հանկարծ «հիշել» է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ՌԴ-ին վերապահված գործառույթ կա. Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Երևանն Արարատի մարզին կապող «Զբորնի պունկտի» կամուրջը ամեն պահի կարող է փլվել (լուսանկարներ) Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 14Տարադրամի փոխարժեքները` հոկտեմբերի 14-ին Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն․ Սուրենյան
Ամենադիտված