Ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Պապիկյանի և ԳՇ պետի համար. Սուրենյանց
ԲլոգոսֆերաՍուրեն Սուրենյանցը գրում է.
Ես էլ եմ ֆուբոլասեր ու, իհարկե, հասկանում եմ հասարակության այդ սեգմենտի դժգոհությունը և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը:
Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար: Ու դա այն պարագայում, երբ շաբաթը մեկ բանակում զոհ ունենք՝ էս զույգի ստեղծած բարդակի հետևանքով:
Ֆուտբոլում հաղթանակը հաճելի բան է, որը սնուցում է մեր արժանապատվությունը: Բայց մարզական պարտությունը ողբերգություն չէ, մարդկային մահերի ու ազգային անվտանգության խարխլման պատճառ չի դառնում:
Երբ մենք խիստ պատասխանատու են «անշառ» հարցերում, բայց կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում, հետևությունները բավականին տխուր են: