Լաոս, Ռեյկյավիկ ու ոչ միայն. ԱԺ պատգամավորների առաջիկա գործուղումները
ՔաղաքականMediaub.am-ը գրում է․
ԱԺ պատգամավորների գործուղումները շարունակվում են:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ապա նաև նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններից տեղեկանում ենք, որ առաջիկա օրերը պատգամավորների շրջագայությունների համար բավականին հետաքրքիր են լինելու, ու նաև՝ էկզոտիկ:
Այդպես, ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 17-21-ը Վիենտյան (Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը (հոկտեմբերի 17-20-ը), Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 5-9-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2024» միջոցառմանը մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 9-13-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Մարիամ Պողոսյանն ու Մերի Գալստյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային մինչև հոկտեմբերի 16-ն Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) կգտնվի ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«OECD Global Forum on Trust and Democracy» խորագրով համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 20-23-ը Միլան կգործուղվի պատգամավոր Մարիա Կարապետյանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 26-28-ը Տաշքենդ (Ուզբեկստանի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը: