Անհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները. մեդիափորձագետ (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:
Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»,-հայտնում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: