3 շաբաթում ավելի քան 28 հազար անձ է պատվաստվել գրիպի դեմ
ԱյլՀայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում 2,5 շաբաթվա ընթացքում գրիպի դեմ ավելի քան 28 հազար պատվաստում է արվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գրիպի դեմ պատվաստումները մեկնարկել են սեպտեմբերի 26–ից։
«Հոկտեմբերի 11-ի դրությամբ 28 982 պատվաստում է իրականացվել»,– ասացին գերատեսչությունից։
Նախարարությունից չնշեցին, թե գործընթացը մինչև երբ կշարունակվի։ Պատվաստումներն իրականացվում են ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում, ժամը 09։00-17։00–ն։ Քաղաքացիները, բացի պոլիկլինիկաներից, կարող են մոտենալ նաև շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել: Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկին հարող տարածքում և Վերնիսաժին հարող տարածքում (Խաչքարերի պուրակ) տեղադրված շրջիկ կետերում քաղաքացիները կարող են պատվաստվել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։