Բյուրականցիները դեմ են համայնքի ղեկավարի ԺՊ-ին․ նրանք փորձեցին մուտք գործել համայնքապետարան
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Բյուրական համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:
Համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանի ղեկավարման ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին, ինչից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գևորգյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում:
Բնակիչներից մեկն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց համայնքը ղեկավարը, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, լինի համայնքի բնակիչ, որը ծանոթ կլինի համայնքի խնդիրներին:
Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք: