Ալմա֊Աթայում բախումների արդյունքում տուժած քաղաքացիների թիվը հասել է 190-ի (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱլմա֊Աթայում ցույցերից հետո բուժհաստատություններ է դիմել 190 մարդ, 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունից։
«Բուժհաստատություններ է դիմել 190 մարդ, որից 150-ը՝ շտապօգնության մեքենայով, 40-ը՝ ինքնուրույն։ 40 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում՝ յոթ տուժած՝ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից չորսը՝ ոստիկան»,– ասվում է հաղորդագրության մեջ։