Ալմա֊Աթայում ցուցարարները փորձում են ներխուժել նախագահական նստավայր
ԱշխարհՄի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել Ալմա-Աթայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նստավայրի տարածք, գրում է Vlast թերթը։
Որոշ ցուցարարներ բաժանվել են ամբոխից ու գնացել նախագահական նստավայր։ Շուրջբոլորը ծխի մեջ է, լսվում են խլացուցիչ նռնակների պայթյուններ և կրակոցներ»,–գրում է թերթը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էին քաղաքի հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունում, որ Ալմա֊ Աթայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով՝ տուժել է շտապօգնության հինգ աշխատակից։