Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Խոստացել էին «կուրորտ», 2020թ. մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս․ Աշոտյան Մակրոնի այցը Հայաստան, այդպես էլ չի ստացվում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանին միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն (տեսանյութ) Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Իրա ադրբեջանական վիզավին էլ էր կրթում. Անժելա Էլիբեգովա 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ քաղաքագետ 

Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների հիշատակին նվիրված պաստառ

Հայաստան

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում համալսարանի անմահացած  սաների վառ հիշատակին: Միջոցառման սկիզբը ազդարարվեց հերոսներին նվիրված պաստառի բացմամբ:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի տնօրեն՝ Թամարա Վարդանյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, բուժքույր Անահիտ Մարտիրոսյանը և, իհարկե, զոհված հերոսների ծնողները:

«Այսօր միջոցառում ենք կազմակերպել մեկ անգամ ևս հավերժացնելու մեր զոհված հերոս տղաների՝ Սենոյի, Բենոյի, Սերյոժայի, Էդգարի, Արամայիսի հավերժ հիշատակը: Կարծում եմ՝ նրանք մշտապես մեզ հետ են, որքան կապրի հայ ազգը երկրագնդի երեսին, այնքան կապրեն մեր տղաները, քանի որ ամեն հայ հիշելու է նրանց: Մատաղ սերնդին պետք է պատգամենք, որ հայրենիքը նվիրական էակ է, սկզբում հայրենիքը՝ հետո ծնողները»,- հենց այս խոսքերով էլ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը տվեց միջոցառման սկզբի մեկնարկը՝ խոսքը փոխանցելով Արման Վարդանյանին:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշեց՝ բոլորը պարտավոր են ապրելով և յուրաքանչյուրն իր ոլորտում հաղթանակներ տանելով վառ պահել հերոսների հիշատակը. «Ես համաձայն եմ, որ կանայք էլ զենք կրել իմանան, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, անկախ նրանից, թե մեր կառավարությունը խաղաղասիրության ինչ ուղենիշներ է առաջ քաշում: Եթե չունենք այսօր պատերազմ, դա զուտ ժամանակային խնդիր է, հնարավոր է՝ վաղն ունենանք, հետևաբար պետք է պատրաստ լինել դրան: Պետք է հզորացնենք մեր երկիրը և յուրովի ինքնադրսևորվելով հաղթանակներ տանենք կրթության, մշակույթի, սպորտի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում։ Ամեն մարդ իր առջև պետք է նպատակ դնի՝ հասնել հաղթանակի և էական չէ, թե որ ոլորտում կլինի այն, կարևորը չպարտվելն է։ Հաղթե՛ք ամեն օր, հաղթե՛ք ինքներդ ձեզ, որ կարողանաք երկիրը դուրս հանել վատ վիճակից։ Մեր ժողովուրդն էլ ավելի ծանր կացության մեջ է եղել, սակայն միշտ հաջողել է դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից։ Մեր հերոսների թափված ոչ մի կաթիլ արյունը հենց այնպես չէ, ինչը պետք է ապացուցենք ապագա հաղթանակներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ խոնարհվում է բոլոր նահատակների շիրիմների առջև և երախտագիտություն հայտնում նրանց հարազատներին, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին։ 

«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն էլ վերհիշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են մարտական թեժ կետերում և վստահ ասաց, որ այն, ինչ տեսել է, պատերազմ չի եղել, այլ՝ ողբերգություն. «Ցավոք, պատերազմի ժամանակ դրսի գումարները գնացել են պետական բյուջե, ոչ թե ծառայել են՝ ըստ նպատակի: Լավ է, քիչ-քիչ սփյուռքը հասկացավ, որ օղակներից մեկը մենք էինք, որ մենք ենք ամբողջը հասցնում առաջնագծում մարտնչող մեր զինվորներին: Պատերազմում ես՝ որպես զինվորական, կասեմ մեկ բան՝ մեզ պետք էր միայն օդը փակել 2 ժամով, այն փակեցին և մեր տղաները 8 կմ առաջ գնացին՝ սա իմացե՛ք»,- հպարտությամբ ասաց նա՝ շեշտելով, որ իրենց հաջողվել է կյանքի գնով փրկել Շուշիի գրքերը, որոնք արդեն հանձնել են Մատենադարանին:

Միջոցառման ավարտին Թամարա Վարդանյանը ներկաներին հանձնեց քաղաքագետ Արման Այվազյանի կողմից հրատարակված «Հայ զինվորականության պատվո վարքականոնը 4-5-րդ դարեր» գիրքը։ Իսկ համալսարանի սաները հանդես եկան կրթօջախի հերոսներին նվիրված սրտաբուխ բանաստեղծություններով՝ ևս մեկ անգամ հայտնելով իրենց երախտագիտությունն ու հպարտությունը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Խոստացել էին «կուրորտ», 2020թ. մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս․ Աշոտյան Մակրոնի այցը Հայաստան, այդպես էլ չի ստացվում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանին միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն (տեսանյութ) Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Իրա ադրբեջանական վիզավին էլ էր կրթում. Անժելա Էլիբեգովա 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանումՈ՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ քաղաքագետ Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան ՌԴ Կրասնոդարի շրջանի ափ լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Վթար Նոր Երզնկա գյուղում, վիրավnրներ կան․ նոր մանրամասներ Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Ընդհանրապես անկախ ոչ մի բան չկա. գնահատում եմ զրո․ հարցում Հրաժարականն անխուսափելի է Պաշտպանության նախարարը իր տեղում չէ. բանակում լիներ ապահով, կարգուկանոն և օրենք․ հարցում Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Փեզեշքիանի այցը Մոսկվա Արարատի մի դպրոցի տարածքում դանակահարություն է եղել, վիրավnր կա․ Shamshyan Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Սարգսյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՄԻՊ-ը կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը ՀՀ-ում. մարտահրավերներ և լուծումներ» քննարկում Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է. տնտեսագետ Օրբանն ԵՄ-ին առաջարկել է չշտապելՌուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից (տեսանյութ)Քաղաքապետի խոսնակը հայտնեց ուրախալի լուրը (տեսանյութ)Նախարարները կրթություն չունեն, գերատեսչությունները վատ են աշխատում. հարցումԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի ԿոբախիձեԱրդեն որերորդ տարին է հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն ՍաղաթելյանՄիայն սովետի ժամանակ ենք լավ ապրել. հարցումԴոնեցկի նոր բնակավայր է հայտնվել ՌԴ վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆHonda-ն և Nissan-ը կարող են միաձուլվել․ Reuters«Մոսկվան րոպեների հեռավորության վրա է». ՊենտագոնՀունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանն առաջադրվել է CISM-ի տարվա լավագույն մարզիկԼորեն Սանչեսն ապացուցեց՝ 55-ն ընդամենը թիվ է (լուսանկարներ)Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս. Hraparak.amԱՄՆ-ն և Ճապոնիան վերսկսել են ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները․ KyodoԲելառուսը և Ղազախստանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր․ ԶԼՄԽորապես վշտացած եմ Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ ՀՀ նախագահԴամասկոսում ահաբեկչության զոհվել է դարձել Իրանի դեսպանատան աշխատակից․ ՏԱՍՍԻրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ դիվանագետները Դամասկոսում հանդիպել են ՀԹՇ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Պուտինը հաղթել է Զելենսկուն․ Մեդվեդչուկ«Մենք անկախ պետություն ենք, ուստի մեր գործընթացներին միջամտելու կարիք չկա»․ Ժապարով
Ամենադիտված