Մաթեմատիկայի միջազգային առցանց օլիմպիադա՝ նվիրված Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի 20-ամյակին
ՀասարակությունԳ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղը հրավիրում է մասնակցելու մաթեմատիկայի միջազգային առցանց օլիմպիադային՝ նվիրված Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի 20-ամյակին:
Օլիմպիադայի կազմակերպիչներն են Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղը Recoursio Academy կրթական առցանց հարթակի հետ միասին։
Օլիմպիադայի պաշտոնական կայքն է https://go.recoursio.org/olympiad
Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա» առարկայից թեսթերի լրացմամբ, որն անցկացվելու է 2022 թ. մարտի 14-ին ժամը 12:00-ից մինչև մարտի 25-ը Երևանի ժամանակով (GMT+4) ժամը 18:00–ը:
Մասնակցության գրանցումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ https://go.recoursio.org/signup
Օլիմպիադայի ավարտին մասնակիցները կստանան մասնակցի ՎԿԱՅԱԿԱՆ:
Ավտոմատ համակարգը կորոշի 10 հաղթողներին, նրանց սպասում են մրցանակներ մեր գործընկերներից https://go.recoursio.org/olympiad
Օլիմպիադային մասնակցությունն անվճար է: