Պուտինը զանգահարել է Եվրոպական խորհրդի ղեկավարին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայում հատուկ գործողության անցկացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Զրուցակիցները, մասնավորապես, ուշադրություն են դարձրել իրավիճակի հումանիտար ասպեկտներին, այդ թվում՝ խաղաղ բնակչության տարհանման միջոցառումներին։
«Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Եվրամիության ղեկավարությունը, հրապարակայնորեն գնահատելիս տեղի ունեցողը, անտեսել է ուկրաինացի զինվորականների երեկվա հանցավոր և անմարդկային արարքը»,- ասվում է ուղերձում։ Խոսքը Դոնեցկի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասի վրա հրթիռային հարձակման մասին է, որը հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։
Բացի այդ, Պուտինը ներկայացրել է իր գնահատականը Մոսկվայի և Կիևի բանակցությունների վերաբերյալ. հատկապես նշվել է, որ ուկրաինական կողմը լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում։