Վրաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին․ Զուրաբիշվիլի
ԱշխարհՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է արել՝ կապված Վրաստանի կառավարության կողմից ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու հետ:
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջում»: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունն արդեն ոչինչ չի թաքցնում՝ բացահայտ հայտարարելով ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին:
«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային»,- նշել է նա։