«Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին
ԱշխարհՍպիտակ տան նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա դեմ մահափորձերի ֆոնին, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինձ զարմացրեց, որ Թրամփի նկատմամբ կիրառվել են պայքարի ոչ քաղաքակիրթ մեթոդներ՝ ընդհուպ մինչև սպանության փորձ, ընդ որում՝ բազմիցս։ Ի դեպ, իմ կարծիքով, հիմա էլ նա անվտանգ չէ», - ասել է Պուտինը Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով՝ լրագրողների հետ զրույցում։
«ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփի ընտանիքի վրա հարձակումները զզվելի էին։ Թրամփը դեռ ապահով չէ: Նա խելացի և փորձառու քաղաքական գործիչ է։ Հուսով եմ՝ ավելի զգույշ կլինի»,- նշել է ՌԴ նախագահը։