Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՀասարակությունՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք),
դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-12.00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում,
դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-16.00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում,
դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-15.00, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք):