Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
ԲլոգոսֆերաԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
«Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե քաղաքական ռևանշի, այլ իշխանական վերնախավի որակական հատկանիշների հանդեպ հանրային պահանջի բովանդակային փոփոխության համատեքստում։
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է։
Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ձևավորվի այն կորիզը, որն ունակ կլինի ձևակերպել պահանջված չափանիշներն ու համապատասխանել դրանց։ Միայն սրանից հետո հնարավոր կլինի ծրագրել ու իրականացնել մնացած անհրաժեշտ քայլերը»։