Ալեքսանդր Սիրունյանը ենթարկվել է պատասխանատվության սոցցանցերում կատարած ոչ կոռեկտ գրառումների համար». Հայրապետյան
ԲլոգոսֆերաԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ի սրտի ԲԴԽ-ացու Ալեքսանդր Սիրունյանը Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության սոցիալական ցանցերում կատարած, մեղմ ասած, ոչ կոռեկտ գրառումների համար:
ՔՊ-ի սրտի փաստաբանը, որ հայտնի է նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր Հայրապետի հասցեին կատարած բարոյազուրկ գրառումներով (սքրինը` կից) երեկ փոխել է իր՝ նիկոլի տհաճ ժպիտով ֆեյսբուքյան հետնանակարը` փոխարենը տեղադրելով Արագածի պատկերը` այդ կերպ ընտրությունից առաջ քծնելով ՔՊ խմբակի անդամներին:
Լուսանկարի տակ մեկնաբանել է. «Ու, հաստատ, մերնա»:
Ես դեռ սպասում եմ ԿԿՀ բարեվարքության եզրակացությանը»: