Ուկրաինայի ՊՆ-ն Բայդենի հետ հանդիպումից հետո խոսել է զգուշավոր լավատեսության մասին
ԱշխարհՈւկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Վարշավայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո զգուշավոր լավատեսության մասին է խոսել։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ուկրաինական բանակի հրատապ կարիքները։
Իր հերթին Ռեզնիկովն ասել է, որ հուսադրող են ամերիկյան նախագահի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան ոգեշնչել է ողջ աշխարհին։ Հանդիպման այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ «Ես զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ»,- ասել է Ռեզնիկովը։