Ռուսաստանի վրա հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ արևմտյան հեռահար զենքի կիրառումը Ռուսաստանի տարածքի նկատմամբ կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական ներքաշում Մոսկվայի հետ հակամարտության մեջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա կնշանակի այդ երկրների անմիջական ներքաշում զինված հակամարտության մեջ, քանի որ այդ զենքի կիրառումն առանց ՆԱՏՕ-ի համապատասխան երկրների զինծառայողների, ռազմական մասնագետների անմիջական մասնակցության պարզապես անհնար է», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Այնուամենայնիվ, չնայած հակամարտության էսկալացման վտանգի մասին մեր նախազգուշացումներին, մեր տարածքին հարվածներ հասցվեցին»,- հավելել է ՌԴ ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)