Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց
ԲլոգոսֆերաՓաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Սուրենյանցը։
«Նիկոլ Փաշինյանն ամբողջովին «խրվել» է Գյումրիի ընտրական գործընթացի մեջ:
Այստեղ պարզաբանման կարիք երկու հանգամանք կա:
Մի կողմից, Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ ՔՊ-ն Գյումրիում հաղթող թեկնածու չունի և իր անձով է փորձում փրկել իրավիճակը:
Մյուս կողմից, Փաշինյանը չի գիտակցում, որ իր հարաճուն հակավարկանիշը դարձել է պարտության խորհրդանիշ: Օրինակ, պարզ չէ՝ Երևանի քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը փրկե՞ց, թե՞ «փուռը տվեց» Ավինյանին»: