Agence France-Presse. Հռոմի Պապն առաջին անգամ աղոթել է արաբերեն
Համաշխարհային ՄամուլՀռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը չորեքշաբթի իր շաբաթական ելույթի ժամանակ արաբերենով աղոթք է կարդացելՍբ. Պետրոսի հրապարակում հավաքված ավելի քան 20.000 ուխտավորների համար, փոխանցում է Agence France-Presse–ը: Սա առաջին անգամն էր, որ նման իրադարձության ժամանակ օգտագործվել էր արաբերենը:
«Հռոմի Պապն աղոթում է բոլոր արաբերեն խոսացողների համար: Աստված օրհնի ձեզ բոլորիդ», - հայտարարել է Բենեդիկտոս XVI-ը, այն բանից հետո, ինչ եպիսկոպոսը կարդացել է Պապի խոսքի արաբերեն թարգմանությունը: Նա գովել է Վատիկանի երկրորդ խորհրդի արդյունքները:
Այս ուղենիշային խորհուրդը, որն սկսվել է սույն շաբաթ դեռ 50 տարի առաջ, «փոթորիկների մեջ» «կողմնացույց է» կաթոլիկ եկեղեցու համար:
Բենեդիկտոս XVI-ը նշելու է այն Սբ. Պետրոսի հրապարակում հինգշաբթի օրը' զարկ տալով «Հավատի տարուն», ընդ որում հենց երկրորդ Վատիկանի սկսվելու ճշգրիտ տարելիցի օրը: