Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում Ռոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում Նախկին նախագահներին կոչ եմ անում օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից․ Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ վարչակազմն ամեն կերպ փորձում է վնասել Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆ ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ Զուրաբիշվիլին մտադիր է համապատասխան խորհուրդ ստեղծել նոր խորհրդարանական ընտրությունների համար Ես իմ անձի եւ ինձ շրջապատող աշխարհի մասին բավարար չափով գիտելիք ունե՞մ նման պնդումներ անելու համար․ Աննա Հակոբյան 1920-ականներին Լիբանանում հայ որբերի կողմից հյուսված գորգը Հայաստանում է 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա աջակցությունը բռնահանված արցախցիներին փոխանցվել է 

Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել են հայ զինծառայողների մարմինները

Իրավունք

Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։

ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Ավելին՝ ԳՇ պետի տեղակալը պաշտոնապես հաստատել է լուրը, համաձայն որի՝ կան մարմիններ, որոնք դեռևս գտնվում են արդեն հակառակորդի տիրապետության ներքո գտնվող դիրքերում և Ադրբեջանը խոչընդոտում է աճյունների դուրսբերման աշխատանքներին։ Ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց ՔԿ-ն հայտնում է նույնականացված 201 զոհի մասին, որից 197-ը՝ զինծառայողներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք։ Սակայն արդեն փաստեր կան ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու կապակցությամբ վերը նշված քրեական վարույթի շրջանակներում կատարված վարույթային գործողությունների արդյունքում նախաձեռնվել են եւս 4 քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխի մի շարք հոդվածներով։ Այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը, որը զուգորդվել է սպանվածների դիակների խեղման, անդամահատման կամ այլ եղանակով անարգման ընթացքի լուսանկարահանմամբ կամ տեսանկարահանմամբ), ՀՀ ՔՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանությունը), 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 2-րդ մասի 1-ին, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, սպանությունը, խոշտանգումը և ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելը կամ չհիմնավորված ձգձգելը)), որոնք միացվել են մայր գործին։

«Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային գործողությունների արդյունքում զննության է ենթարկվել բաց տեղեկատվական աղբյուր համարվող սոցիալական կայքերը և արձանագրվել է ադրբեջանական զինվորական զինծառայողների կողմից գետնին՝ բերանքսիվայր պառկած, հայկական զինվորական հագուստներով, մարտադաշտում սպանված զինծառայողների դիակներն անարգելու, անդամահատման, խեղման վերաբերյալ դեպքերը, որը զուգորդվել է տեսանկարահանմամբ։ Բացի այդ, պարզվել է, որ իրականացրած ագրեսիայի ակտի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը զինված ուժերի կիրառմամբ կանխամտածված, նպատակաուղղված, լայնածավալ և կանոնավոր հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել են 4 քաղաքացիական անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիական անձինք»,- նշել են դատախազությունից։

Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի զինծառայողի խոշտանգել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել։

«Քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-երի ինքնությունը չպարզված մի խումբ զինծառայողներ, կոպիտ կերպով խախտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին » 1949թ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի, Առաջին լրացուցիչ արձանագրության նորմերը, իրականացրած ագրեսիայի ակտի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձ հանդիսացող, միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ կատարել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ՝ խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են դրսևորել վերջիններիս նկատմամբ, ինչպես նաև քրեական վարույթ է նախաձեռնվել գերության մեջ գտնվող Դավիթ Գիշյանի սպանության վերաբերյալ»,- հայտնել են դատախազությունից։

Ինչ վերաբերում է զոհված զինծառայող Շ. Մարգարյանի դիակի անարգման վերաբերյալ հարցին, ապա քրեական վարույթով ինչպես վերջինիս, այնպես էլ զոհված մյուս զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսանում են քննության առարկա և դրանք պարզելու ուղղությամբ իրականացվում են վարույթային գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից նաեւ հայտնել են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չհիմնավորված ձգձգել և խոչընդոտել է ռազմագերիների հայրենադարձմանը, որի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելու կամ չհիմնավորված ձգձգելու դեպքով։

Վարույթի շրջանակներում այս պահին արդեն մի քանի հարյուր որոշումներ են կայացվել՝ անձանց տուժող ճանաչելու մասին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում Ռոբերտ Քոչարյանը վաղուց չի կարդում Փաշինյանի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինՄակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմըՎրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվումՆախկին նախագահներին կոչ եմ անում օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից․ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ վարչակազմն ամեն կերպ փորձում է վնասել Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ Զուրաբիշվիլին մտադիր է համապատասխան խորհուրդ ստեղծել նոր խորհրդարանական ընտրությունների համարԵս իմ անձի եւ ինձ շրջապատող աշխարհի մասին բավարար չափով գիտելիք ունե՞մ նման պնդումներ անելու համար․ Աննա Հակոբյան1920-ականներին Լիբանանում հայ որբերի կողմից հյուսված գորգը Հայաստանում է40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա աջակցությունը բռնահանված արցախցիներին փոխանցվել է Մեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀԱԿՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ ԼալայանինԻրանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանը ներառող միության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից Երևանում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը հայտնվել է մայթին․ վիրավորներ կանՀանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Մախաչևը լավագույնը չէ աշխարհումՀայաստանում շինարարական աշխատանքների ծավալների աննշան աճ է գրանցվել. ԵԱՏՄ«Ստատուս քվո». ՀՀ տնտեսությունը մեծապես կախված է ՌԴ տնտեսությունից․ Աղասի Թավադյան (տեսանյութ)Ինչպես ճիշտ դիմավորել 2025 թվականըՄԻՊ-ը շարունակում է պնդել՝ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, նա ծառայում է իշխանություններին․ Դանիելյան Վրաստանի նախագահը սպառնացել է իշխող կուսակցությանըԵԽ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ Անահիտ Կիրակոսյանն իր երեխաների ու թոռնիկի մասնակցությամբ ամանորյա լուսանկար է հրապարակել ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու․ ԱԳՆ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ հարցերՉինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին Դեռահասը բեմականացրել է իր առևանգումը և տատիկից մեծ գումար պահանջել«Սնունդն ավելի լավ է, քան սեքսը»․ Բրիթնի Սփիրս (լուսանկարներ)Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել, իսկապես քստմնելի է․ Փաշինյան (տեսանյութ)Գործող իշխանությունները հրաժարվել են հայ մարդու խնդիրները լուծելուց․ Վարդանյան (տեսանյութ)Փաշինյանի հետ հանդիպման պետք է գնան ոչ թե երեք նախկին նախագահները, այլ՝ քննիչները․ Էդգար ՂազարյանԻր խմբագիր էությունից դուրս չեկավ․ Աղասի ՄիքայելյանՆախկին նախագահների արածը ջուրը գցողը «բանավեճի» է հրավիրում նախկին նախագահներին․ Նարեկ ՍամսոնյանՀայաստանում անցկացվելիք COP17-ն ու Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների խնդիրները Լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես․ Արտակ ԶաքարյանԳերմանիան և Դանիան Leopard տեսակի տանկեր ու տարբեր տեսակի այլ զինտեխնիկա են փոխանցել ՈւկրաինայինՆիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը վարչապետ դառնալն ու Արցախը հանձնելն էր. հարցում (տեսանյութ) Դեկտեմբերի 24-ին հսկայական աստերոիդ կանցնի Երկրի կողքովԹրամփը ճանաչելու է միայն երկու սեռ (տեսանյութ)Ադրբեջանը փորձում է շեղել այն փաստից, որ երկրում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա. ԱՄՆ դեսպանատուն Փաշինյանը շարունակում է ստել՝ փորձելով ինքն իրեն արդարացնել Արցախի կորստի համար. Քոչարյան (տեսանյութ)Հայտնաբերվել է օրեր առաջ Երևանում հրկիզվшծ մեքենայի գործով կասկածյալը Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Կրթության տեսչական մարմնի հաշվետու միջոցառմանը Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Անդրեն ու Անին բաժանվե՞լ են. երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները (տեսանյութ)
Ամենադիտված