Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
ՀասարակությունՉինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Չանդե քաղաքում։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։
Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի՝ պայմանական երկու տարի երկարաձգմամբ։ Նա զրկվել է քաղաքական իրավունքներից։
Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպի հետևանքով տուժել է 30 մարդ, այդ թվում՝ 18 դպրոցական։