Մեծ Բրիտանիայում մակարոնեղենի, թեյի և չիփսի գներն աճել են 65%-ով. The Guardian
Համաշխարհային Մամուլ2022 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում մակարոնեղենի, թեյի, բուսական յուղերի և չիփսերի գներն աճել են 65%-ով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի մամուլի ծառայության տվյալները։
Նշվում է, որ մակարոնեղենը թանկացել է 60%-ով, թեյը՝ 65%-ով, չիփսը՝ 39%-ով, բուսական յուղերը՝ 65%-ով։
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի սուպերմարկետներում ամենաբյուջետային սննդամթերքի արժեքը 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով։ Դրանք ներառում են կաթը, թխվածքաբլիթները, հացը, սառեցված բանջարեղենը: Այս ապրանքները թանկացել են 30%-ով։
Միևնույն ժամանակ, գրասենյակի տվյալներով, ապրիլին միջին աճը 2021 թվականի ապրիլի համեմատ կազմել է 9 տոկոս։