Ոստիկանները ձերբակալել են իր մերկ կրծքով վարորդների «ուշադրությունը շեղած» ամերիկուհուն
ԱյլԱՄՆ Ինդիանա նահանգի Նյուքասլ քաղաքում հասարակական կարգը խախտելու համար մեղադրանք է աաջադրվել 39-ամյա կնոջը, ով ալկոհոլային խմիչքների խանութի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում մերկ կրծքով շեղել է վարորդների ուշադրությունը, հայտնում է Fox 59-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնց ամերիկուհին խոստովանել է, որ անցնող մեքենաներին ցույց է տվել իր կուրծքը։ Հարցին, թե ինչով է պայմանավորված եղել նման պահվածքը, նա պատասխանել է՝ «որովհետև դա զվարճալի է»: Բացի այդ, նա բարձրացրել է վերնաշապիկը ոստիկանների ներկայությամբ։
Արդյունքում ամերիկուհին ձերբակալվել է և տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ բուժզննման, իսկ հետո տեղափոխվել բանտ։