Քարդի Բին լուսանկարվել է ամբողջովին մերկ՝ ջրահարսի կերպարով (լուսանկար)
ԺամանցՌեփեր Քարդի Բին (իսկական անունը՝ Բելկալիս Մարլենիս Ալմանզար) մերկ լուսանկարվել է սեփական ալբոմի շապիկի համար։ Նա լուսանկարներով կիսվել է Instagram-ում։
Տեսախցիկի առաջ 31-ամյա ռեփերը ամբողջովին մերկ պառկել է սպիտակ բազմոցին։ Միաժամանակ նա ձեռքերով ծածկել է կուրծքը։ Նա նաև իր դիմահարդարումն ու սանրվածքն արել է ջրահարսի ոճով։
«Իմ շապիկը գրաքննության է ենթարկվել մերկության պատճառով, այնպես որ, եթե կիսվեք՝ երախտապարտ կլինեմ», - գրել է Քարդի Բին: