Աֆղանստանում ավիավթարից փրկվածներից մեկը զանգահարել է հարազատներին
ԱշխարհԱֆղանստանում մասնավոր Falcon 10 ինքնաթիռի կործանումից փրկվածներից մեկը զանգահարել է հարազատներին։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Ավիավթարից փրկվածներից մեկը բուժաշխատող Իգոր Սիվորոտկինն է։ Երիտասարդի հարազատները հայտնել են, որ նա ողջ է։ Ըստ Իգորի մոր՝ նա զանգահարել է վթարից հետո։
Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, հայտնի է դարձել, որ Մոսկվա թռչող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ երկու ուղեւոր։
Այն Թաիլանդի Պատտայա քաղաքից դեպի Մոսկվա բժշկական տարհանման չվերթ էր իրականացնում։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունն ընդգծել է, որ, նախնական տվյալներով, ինքնաթիռում գտնվող չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ևս երկուսի մասին տեղեկատվությունը ճշտվում է։