ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ
Հայկական ՄամուլՄոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ԱԳՆ՝ «Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության» պատճառով, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն, Կիևի հետ հավասար, պատասխանատվություն է կրում Ղրիմում տեղի ունեցած ահաբեկչության համար։
Ռուսաստանի Դաշնությունը նաև մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի տարածքին Կիևի հարվածների խրախուսման պատճառով։
Ամերիկացի դեսպանին ասել են, որ ԱՄՆ-ն իրականում դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով զենք, որն օգտագործվել է Ռուսաստանի վրա հարձակվելու համար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 24-ին ռուս զինվորականները հայտարարեցին Սևաստոպոլի նավահանգստի ժամանակավոր փակման մասին նավերի և լաստանավերի համար՝ հակամարտության սկզբից ի վեր ռուսական Սևծովյան նավատորմի վրա ամենազանգվածային անօդաչու սարքի հարձակումից հետո։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են, սակայն հարձակումը լուրջ անհանգստություն է առաջացրել։