Հավատարիմ երկրպագուներիս հետ ուզում եմ երբեմն կիսել նաև այս ստեղծագործություններից. Սիրուշո
ՍպորտԵրգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է իր էջում .
««Օյլե»-ն տրամադրություն է… Առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է, որոնք ինձ համար ավելի անձնական են… Բայց հետո երբեմն որոշում եմ դրանցից կիսել իմ ունկնդիրների հետ։ Ամեն երգ չէ, որ արվում է հրապարակելու նպատակով:
Սակայն հավատարիմ երկրպագուներիս հետ ուզում եմ երբեմն կիսել նաև այս ստեղծագործություններից…
Վաչե Տեր-Եղիշյանը տաղանդավոր երաժիշտ է, ում հետ միասին ստեղծել ենք այս երգ-տրամադրությունը, նա գործիքավորել է նաև «301»-ը: Հասկանալու համար, թե ինչ տարբեր կարող են լինել ստեղծագործողների տրամադրությունը ու ստեղծած աշխատանքը, կարող եք լսել երկու երգն ու զգալ.
Իսկ այ վաղը… Վաղվան սպասեք»