ԱՄՆ-ն «բացահայտել է Զելենսկու ճակատագիրը»՝ Թրամփի ընտրություններում հաղթանակից հետո
ԱշխարհՎլադիմիր Զելենսկու իշխանության օրոք ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորում չպետք է սպասել, սակայն փաստ է, որ ԱՄՆ ընտրությունների ելքը կարող է բեկում մտցնել պատերազմական գոտում, այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով հայտնի միջազգային վերլուծաբան Լարի Ջոնսոնին եւ համոզմունք հայտնում, որ ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի առաջնորդ Զելենսկուն փոխարինող կգտնվի բանակցություններ սկսելու համար։
«Թրամփի հաղթանակի դեպքում Զելենսկուց կփորձեն ազատվել և նրան փոխարինող գտնել՝ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար։ Ընդ որում այս նախաձեռնությունը կարող է ստանձնել ինչպես ԱՄՆ-ի ներկայացուցիչներից, այնպես էլ Ուկրաինայի ներսում գտնվող ուժերից որեւէ մեկը», ենթադրում Է միջազգային վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան