Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հուին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարի պաշտոնյաների հետ, սակայն, ինչպես նախօրեին հայտնել էր Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը, նախարարի այցը տեղի է ունենում «Ռազմավարական երկխոսություն» պայմանավորվածության շրջանակներում, որը երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք է բերվել հունիսին կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
KCNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չոյ Սոնգ Հին հոկտեմբերի 28-ին Փհենյանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը երեքշաբթի օրը եղել է Վլադիվոստոկում, իսկ չորեքշաբթի օրը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում։ Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ում հետ են լինելու բանակցությունները։
Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատունն իր հերթին նշել է, որ կողմերը պլանավորում են պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել երկկողմ հարաբերությունների և միջազգային քաղաքականության հարցերի շուրջ «ինչպես բարձրագույն դիվանագիտական մակարդակով, այնպես էլ վերահսկող փոխարտգործնախարարների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)