Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավի վրա․ Al Jazeera
ԱշխարհԻսրայելական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը․ հաղորդում է Euromedia24.com-ը։
Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային հարձակումների է ենթարկվել նաև Բեյթ Լահիյա փախստականների ճամբարը, որը գտնվում է անկլավի հյուսիսում, որտեղ 112 պաղեստինցիներ, այդ թվում՝ 25 երեխաներ, դարձել են իսրայելական երկու հարձակումների զոհ. 30 մարդ մնացել է փլատակների տակ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։