Ֆրանսիայում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրին
Աշխարհ
Հոկտեմբերի 29-ին Էպինե սյուր Սեն քաղաքում տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ կիսանդրու տեղադրման գործում մեծ դեր է խաղացել Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան։ Բացման արարողությունից առաջ Տրապիզոնի տունն ամբողջությամբ զարդարված է եղել թուրքական դրոշներով և Աթաթուրքի պաստառներով։
Աթաթուրքի կիսանդրու վրա նրա խոսքերից մեկն է՝ «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում»։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և նրա առաջին նախագահը 1923-1938 թթ.։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)