«Գերագույն խորհուրդ»–ը Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված դիմել է ԱԺ-ին ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը․ Լեբեդև Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան․ Աբրահամյան Մեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում Ներկաներին որպես իշխանություն չեմ դիտարկում․ Հայաստանը 3-րդ ուժի կարիք ունի․ քաղաքացիների կարծիքը (տեսանյութ) Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում. Ստեփան Դանիելյան Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Թվեր չեմ կարող նշել․ որքա՞ն գումար է ծախսվում վարչապետի հեծանվային արշավի վրա 

Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Իրան

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։

«Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։

Նորանկախ Հայաստանի Հանարապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։ Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։

«Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով»,- եզրափակել է նախարարը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս ողջունել է ներկաներին և ներկայացրել գրադարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։

«Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- ասել է գրադարանի տնօրենը։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի առաջընթացի գործում ակնառու ավանդ ունեցող աշխատակիցները՝ Ալիսա Ադամյանը, Քրիստինե Մաթևոսյանը, Բալասան Հարությունյանը, Արմինե Միրզախանյանը։ Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհակալագրեր և 105-ամյակի կրծքանշաններ է հանձնել գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցել են Ազգային գրադարանին տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմությանը նվիրված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահում ներկայացված են գրադարանի հիմնադրման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գերագույն խորհուրդ»–ը Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված դիմել է ԱԺ-ին ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը․ ԼեբեդևՄի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան․ ԱբրահամյանՄեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասինՀյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում Ներկաներին որպես իշխանություն չեմ դիտարկում․ Հայաստանը 3-րդ ուժի կարիք ունի․ քաղաքացիների կարծիքը (տեսանյութ)Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում. Ստեփան Դանիելյան Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Թվեր չեմ կարող նշել․ որքա՞ն գումար է ծախսվում վարչապետի հեծանվային արշավի վրա Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա․ Հարությունյան (տեսանյութ)Զգուշացում՝ վարորդներինԵրևանում կին և տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Ավետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիսՄիլիարդավոր դրամներ՝ գերատեսչություններին և դատական մարմիններինՖրանսիայում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրինԻսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավի վրա․ Al Jazeera Վրաստանում ժողովուրդը պայքարում է իր ազգային գոյության համար․ Զախարովա«Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում (տեսանյութ) Աստղագուշակ հոկտեմբերի 30-ի համար ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում ծեծկռտուքի վերաբերյալՍա «նոր նորմալն է»՝ երկիրն ընդամենը տարածք է, թատրոններն ու բուհերը` շենքեր, մենք` ընդամենը հարկատուներ. Լիլիթ Բլեյան Ջուր չի լինի Դիլիջանում հարևանների միջև վեճն ավարտվել է ավտոտանկի պայթեցմամբ. կասկածյալը վնասազերծվել է Վալենսիայում 6 ժամում թափվել է Երևանի 1 տարվա տեղումների քանակին հավասար անձրև․ Սուրենյան (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Իսպանիայում ջրհեղեղի պատճառով մարդիկ են անհետ կորել և մահացել (տեսանյութ) Փաշինյանի աշխատակազմի բյուջեն 2025-ին կկազմի ավելի քան 24 միլիարդ դրամԹուրքիայի ու ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերԸմբիշ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալակիր է ՈւՂԻՂ․ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում է. որքան է ՔԿ-ին հատկացվող 2025 թվականի բյուջեն ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը․ վիճարկվում են դատավորի նշանակման որոշ կարգավորումներ Բայդենը հանդես է եկել Վրաստանի վերաբերյալ հայտարարությամբԱՄՆ-ն «բացահայտել է Զելենսկու ճակատագիրը»՝ Թրամփի ընտրություններում հաղթանակից հետոՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներովԱմենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին. Վլադիմիր ՄարտիրոսյանԴոլարի և Եվրոյի փոխարժեքը նվազել էԼույս չի լինիԿամ ստում է, կամ կոռուպցիա կա. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»«Հրապարակ». Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP-29-ին«Բնականաբար անհանգստացա». ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից` Սյունիքի փոխմարզպետ. ինչ է հայտարարագրել Հայկ ՀարությունյանըTrump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո Մաքրուհին հին ներքնակ է գտել, որի մեջ եղել են 50 հազար եվրո արժողությամբ փող ու զարդեր և դեն նետել այն Բժիշկը նշել է՝ որ տարիքում են առավել հաճախ հայտնաբերվում մահացու հիվանդությունները
Ամենադիտված