Բելառուսաուկրաինական սահմանին սադրանքների մեծ հավանականություն կա. Բելառուսի գլխավոր շտաբ
Բելոռուսաուկրաինական սահմանին ուկրաինական կողմից զինված սադրանքների մեծ հավանականություն կա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Կուպրիանյուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ընդհանուր առմամբ, սահմանային գոտիներում հատուկ նշանակության ուժերի, վարձկանների և այլ տարբեր կամավորական կազմավորումների կուտակման համատեքստում մեր տարածքում զինված սադրանքներ նախապատրաստելու, ինչպես նաև աղմկահարույց գործողություններ իրականացնելու հավանականությունը մեծ է», - ասել է նա Մինսկում կայացած ճեպազրույցում:
«Ուկրաինական կազմավորումների կողմից սադրիչ և ցուցադրական գործողությունների ինտենսիվություն կա, ներառյալ անօդաչու ինքնաթիռների օգտագործումը, որոնք բազմիցս խախտել են մեր պետական սահմանը», - ասել է նա։
Գեներալը նշել է, որ նման գործողությունները ոչ միայն հետախուզական նպատակներ են հետապնդում, այլև իրականացվում են Բելառուսի տարածք պայթուցիկ և այլ միջոցներ նետելու փորձերի շրջանակներում՝ հնարավոր դիվերսիոն գործողություններն ապահովելու համար։