«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

Ոչ ոք իրավունք չունի դատավորին զրկել դիրքորոշում հայտնելու իրավունքից․ ում և ինչպես է պատժում ԲԴԽ-ն

Իրավունք

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է պատժել Երևանի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին, Մարտի 1-ի գործով ինչ-ինչ որոշումներ ընդունելու համար։ Նա դիմել է իր ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Մինասյանի ընկերն էլ՝ Կարեն Անդրեասյանը, ամեն գնով փորձում է պատիժը մինչև վերջ հասցնել, առանց անգամ դատավորի դիրքորոշումը լսելու։ 

Ինչպես հայտնի է, առանց Աննա Դանիբեկյանին լսելու Բարձրագույն դատական խորհուրը հեռացել է խորհրդակցական սենյակ` նա մի քանի րոպե ուշացել էր նիստից: Դատավորիների բացակայությամբ նրանց վերաբերյալ հարցեր քննելը ԲԴԽ–ի համար սովորական պրակտիկա է դարձել։ Նույնատիպ խախտում Կարեն Անդրեասյանի ղեկավարած մարմինը թույլ էր տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթով։ ԲԴԽ–ն դադարեցրել էր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, դատավորը դիմել էր ՍԴ, եւ ՍԴ–ն որոշել էր, որ ԲԴԽ համապատասխան որոշումը ենթակա է վերանայման: Որոշում կայացնելիս, ՍԴ–ն նաև դա էր հիմք ընդունել՝ որ ԲԴԽ-ն թույլ չէր տվել Դավիթ Հարությունյանին  մասնակցել իր հետ կապված վարույթի քննությանը։ Այսպես, առանց իր իսկ սխալներից դասեր քաղելու, Կարեն Անդրեասյանը շարունակում է նույն արատավոր գործելաոճը։

«Սա անթուլատրելի մոտեցում է, եթե հաշվի առնենք մեր քաղաքի խցանումները, շատ այլ հանգամանքներ, այն, որ, ի վերջո, գործ ունենք կին դատավորի հետ, որը կարող է ուղղակի մի քիչ ուշանալ», – ասում է ԲԴԽ նախկին նախագահ, նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը։ Նշանակված ժամին՝ 10․00-ին դատավորը ուշացել է։ Կարո՞ղ է արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը պնդել, որ շարժվել է օրենքով, ո՞րն է ճիշտ մոտեցումը՝ մեր հարցերին ԲԴԽ նախկին նախագահը պատասխանեց․ «Ճիշտ մոտեցումն այն է, որ եթե դատավորը ներկայացել է, ոչ ոք իրավունք չունի նրան զրկել իր դիրքորոշումը, իր տեսակետը հայտնելու իրավունքից։ Սա աքսիոմ է, սա չգրված օրենք է, քաղաքակրթություն է, մոտեցում է, հարգանք է կողմի նկատմամբ, որը ցավոք սրտի, մեր Բարձրագույն դատական խորհուրդը չունի։ Եթե ուսումնասիրենք ամբողջ դատական պրակտիկան, ես նկատի ունեմ՝ նորմալ, օրինական դատավարությունները, եթե նայենք քաղաքացիական դատավարությունները ամբողջ Հայաստանով, վարչականները, քրեական դատավարությունները՝ չենք գտնի մի դեպք, երբ կողմերից մեկը ուշացմամբ է մուտք գործում դահլիճ, և դատարանը թույլ չի տալիս այդ կողմին ելույթ ունենալ, իր դիրքորոշումը ներկայացնել»։

Ըստ Ռուբեն Վարդազարյանի, սա մի բան է նշանակում՝ որ ԲԴԽ–ն ունի կանխորոշված դիրքորոշում Աննա Դանիբեկյանի հետ կապված․ «ԲԴԽ–ին այլևս չի հետաքրքրում, թե դատավորը, այս դեպքում՝ Աննա Դանիբեկյանը, ինչ կասի։ Նրանք ունեն արդեն որոշում, և ռեսուրս, ժամանակ ու նյարդ չեն ուզում ծախսել` լսելով Աննա Դանիբեկյանին»։ Ռուբեն Վարդազարյանը հիշեցրեց, որ երբ իր լիազորությունները դադարեցնում էին, ինքն ընդհանրապես ծանուցված չի եղել դատական նիստի մասին, բայց առանց ծանուցում ուղարկելու նիստ են արել, ուղիղ հեռարձակմամբ ցույց են տվել և որոշում են կայացրել։ «Սա նույն սերիայից է։ Ես մի գործով ամբաստանյալ եմ, և շատ է եղել, որ եւ իմ պաշտպաններն են ուշացել դատական նիստից, և դատախազներն են ուշացել, դատարանը դիտողություն է արել ուշանալու համար, բայց թույլ է տվել ելույթ ունենալ»։ 

Տեղին է հիշել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու պատմութունը։ Արթուր Ստեփանյանը իրավական շրջանակներում հայտնի է որպես արդար և բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ ունեցող դատավոր։ Հուլիսի 9–ին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ ԲԴԽ–ն դադարեցրեց նրա լազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով»։ Որպես պարզաբանում՝ ԲԴԽ–ն նշել էր, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով ուշացումներով է տրամադրել վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

ԲԴԽ երեք անդամներ, սակայն, հատուկ կարծիք են հայտնել, համաձայն չլինելով տույժի տեսակին և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։ Կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու հիմքում դրվել էր 2023 թվականին «Փաստերի ստուգման հարթակի» համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը՝ ուղղված ԱՆ-ին: «Փաստերի ստուգման հարթակում» տպագրվել էր հոդված, որում ասվում էր, որ դատավորը հարյուրից ավելի գործերով դատական ակտը ուշացրել է: Լուրեր են տարածվում, որ դատավոր Ստեփանյանը Դանիել Իոաննիսյանի հետ կապված ինչ–որ գործ է ունեցել իր վարույթում, որի շրջանակում Իոաննիսյանի համար ոչ նպաստավոր որոշում է ընդունել, նա էլ սպառնացել է` ուրեմն չես աշխատի։ Իոաննիսյանը չհիշեց նման գործ, նաև հերքեց, թե սպառնացել է նախկին դատավորին եւ «Հրապարակին» հայտնեց, որ Արթուր Ստեփանյանի հետ կյանքում չի շփվել։ «Նույնիսկ Արթուր Ստեփանյանին կյանքում տեսած չկամ։ Մարդիկ փորձում են գտնել, թե ես ինչ անձնական շահագրգռվածություն ունեմ, բայց չունեմ։ Ինձ բերել, ցույց են տվել, որ 102 գործով մի տարուց ավելի ուշացում կա, իսկ որոշ գործերով՝ երեք տարվա ուշացում, վճռի հրապարակման ժամկետներից, ես ասել եմ՝ չի կարող նման բան լինել, բայց հետո պարզվեց, որ կարող է լինել։ Ես «Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը» որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող ուղարկել եմ արդարադատության նախարարություն, նախարարությունը ուսումնասիրել է, դրա արդյունքում վարույթ է հարուցել և ուղարկել է ԲԴԽ։ Եւ եթե գտնեն մի դատավոր, որը Արթուր Ստեփանյանի ուշացումների գոնե մեկ քարորդը ունի, ես ինքս իմ ձեռքով կստորագրեմ, կուղարկեմ Արդարադատության նախարարություն, որ վարույթ հարուցվի», – ասում է Դանիել Իոաննիսյանը։ 

Այս պահին էլ Իոաննիսյանը հայցվոր է պատվի և արժանապատվության գործով, որով դատավորը Արթուր Ստեփանյանն էր։ Պատասխանողն այս գործով փաստաբան, իրավապաշտպան Արսեն Բաբայանն է։ Ըստ ««Դատալեքսի», Իոաննիսյանի ներկայացուցիչը միջնորդել է հայցի ապահովում կիրառել, սակայն Արթուր Ստեփանյանը մերժել է միջնորդույթունը։ Իոաննիսյանի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է։ Այս գործով վարույթը շարունակվում է։ Իհարկե, Իոաննիսյանը կարող էր և չհիշել այս գործի մասին։ Հարցն այն է, որ ոչ բոլոր ուշացողներն են պատժվում։ Օրինակ, Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին, որը նույն խախտումն էր թույլ տվել, ինչ Արթուր Ստեփանյանը, միանգամայն հումանիստական մոտեցում ցուցաբերվեց։ Մոտ մեկ ամիս առաջ ԲԴԽ–ն, քննելով Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը, հաշվի առնելով դատավորի որդու պատերազմում հերոսանալու դեպքը, հոր մահվան վշտի հանգամանքը արձանագրեց․ «դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»։ 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված