«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահան Քոչարյանը

Գիտություն և Մշակույթ

Հուլիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Քոչարյանը։ Այս մասին հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գործունեությունը միտված է կոնդենսացված վիճակի ֆիզիկայի, նյութագիտության, ակուստաֆիզիկայի, ակուստիկայի և պլազմայի բնագավառներում միջազգային չափանիշներին և որակին համապատասխան գիտական հետազոտությունների, ինչպես նաև կարևորագույն և հեռանկարային ուղղություններով ինովացիոն բնույթի առաջադեմ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։ Ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում ինստիտուտում կատարված աշխատանքները և անելիքները՝ Վահան Քոչարյանը նշեց, որ ինստիտուտում գործում է 10 լաբորատորիա և ներկայացրեց դրանց աշխատանքը։

Ինստիտուտի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով վերջին երկու տարիներին ձեռք են բերվել նոր սարքավորումներ և իրականացվել են մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ։

«Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարաններում  վերջին 3 տարիների ընթացքում տպագրված հոդվածների թիվն ավելացել է։ 2022թ-ին այս շտեմարաններում տպագրվել է 23, 2023թ-ին՝ 34, իսկ 2024թ-ին՝ 43 գիտական հոդված։ Վերջին 3 տարում ինստիտուտում ավելացել են գիտաշխատողները՝ 2020 թ. 120-ից 2024թ-ին դառնալով 130։  

Ընդլայնվել են միջազգային համագործակցության շրջանակները Իտալիայի միջուկային ֆիզիկայի հետազոտությունների ազգային լաբորատորիաների հետ ռետգենյան օպտիկայի և կանալացման նորագույն տեխնոլոգիաների մշակման ոլորտում, Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ լաբորատորիայի շրջանակներում ռենտգենյան միկրոտոմոգրաֆիայի զարգացման ուղղությամբ, Լոնդոնի Ջոն Ադամսի ինստիտուտի հետ գիգա-տերահերց տիրույթի տոմոգրաֆիայի և սպեկտրոսկոպիայի զարգացման ուղղությամբ։ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացիալ ինստիտուտի հետ կնքվել է մեծ էներգիայով մասնիկների ճառագայթման խնդիրների շուրջ համատեղ հետազոտությունների պայմանագիր։ Ընդլայնվել են համագործակցության շրջանակները ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միրոէլեկտրոնիկայի և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիական պրոբլեմների ինստիտուտի և Կուրչատովի ինստիտուտի հետ։

«Տեղական գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունն է բավականին ակտիվացվել։ Կուզենայի հատուկ նշել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ արագացուցչի վրա իրականացվող հետազոտությունները, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի հետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ գտածոների տոմոգրաֆիկ և սպեկտրալ հետազոտությունները»,- ասաց Վահան Քոչարյանը: Նա նշեց, որ հաստատվել է ինստիտուտի զարգացման ռազմավարությունը։ Որպես միջնաժամկետ թիրախ՝ առաջիկա  5  տարվա համար նախատեսվում է.

  • միջազգային դրամաշնորհային ծրագրերի, թեմատիկ ծրագրերի և այլ ծրագրերի իրականացման արդյունքում ներգրավված ֆինանսավորումը դարձնել առնվազն բազային ֆինանսավորմանը համարժեք
  • Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրված հոդվածների թիվը յուրաքանչյուր գիտաշխատողի հաշվով հասցնել 1-ի։
  • նոր, թանկարժեք գիտահետազոտական սարքավորումների ձեռքբերում >3
  • նոր միջգիտակարգային ու միջգերատեսչական հետազոտություններ >2
  • ինստիտուտ-ԲՈՒՀ կապի ուժեղացում՝ առնվազն մեկ կրթական ծրագիր, առնվազն մեկ բազային ամբիոն
  • ինստիտուտ-դպրոց կապի ուժեղացման և դպրոցականների հետաքրքրությունը դեպի ֆիզիկա առարկան մեծացնելու նպատակով ստեղծել ֆիզիկայի ժամանակակից կաբինետ-լաբորատորիա՝ գիտահանրամատչելի սեմինարներ և լաբորատոր աշխատանքների անցկացման համար։

Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2000 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մինչև 2022 թ. աշխատել է ավագ լաբորանտի, կրտսեր գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի և լաբորատորիայի վարիչի պաշտոններում, 2022 թվականից՝ ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, 2023-2024թթ.՝ ինստիտուտի տնօրենն է։ Վահան Քոչարյանը 80 գիտական հոդվածի և արտոնագրերի հեղինակ է։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված