Վանը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Վեստ Արմենիայի նկատմամբ Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ Սեպտեմբերի 2-ին Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը՝ 7 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել Իրանը չի ցանկանում ներքաշվել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ․ Լավրով Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման գործընթացում ՀՀ-ին մեղադրում է իր դեմ «գաղտնի օրակարգ» ունենալու մեջ Ալի Բաղերի Քանին ընդգրկվել է արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի կազմում Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն 

Սյունիքը Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի «դարպաս» է Իրանի հետ. Կոպիրկին

Արտաքին Քաղաքական

ՌԴ կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, թե ինչպես է ընթանում գործընթացը և ինչ խնդիրներ պետք է լուծեն ռուս դիվանագետները։

- Սերգեյ Պավլովիչ, սկզբի համար պարզաբանենք՝ ինչով է պայմանավորված Հայաստանի հարավում դիվանագիտական հաստատություն բացելու նախաձեռնությունը։
 
- Հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած և պահանջված։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում ՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։
Մենք այժմ հետագա քայլեր ենք ակնկալում նաև հայ գործընկերներից՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում մենք ունենք մեկ գլխավոր հյուպատոսություն՝ Գյումրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում՝ չհաշված երկու գրասենյակները Նովոսիբիրսկում և Վլադիկավկազում, ինչպես նաև վեց պատվավոր հյուպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։
 
Ռուսաստանը տրամադրված է ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ներկայությունը բարեկամ երկրներում և բացել նոր դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ այն պետություններում, որոնք տեղակայված են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետությունների թվում է, իհարկե, նաև Հայաստանը։
 
- Այժմ ի՞նչ փուլում է հյուպատոսություն բացելու աշխատանքը։
 
- Այնտեղ արդեն անցյալ տարվանից աշխատում է Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջատար խումբը՝ գլխավոր հյուպատոսություն բացելու համար։ Դրա կազմում ընդգրկված դիվանագետներն աշխատանքային ամուր կապեր են հաստատել Սյունիքի մարզպետարանի և առանցքային քաղաքների քաղաքապետների, գիտական և կրթական շրջանակների, հասարակական կազմակերպությունների հետ: Տեղի բնակիչներն անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում խմբի կողմից անցկացվող մարդասիրական միջոցառումների նկատմամբ։
Դրանց թվում են երեխաներին նվերներ բաժանելը, դպրոցականների համար ռուսերեն շարադրությունների մրցույթը, արվեստի տեղական քոլեջում, երկրագիտական և պատմական թանգարաններում մշակութային ակցիաները, հյուպատոսական հարցերով բնակչության համար սեմինարները: Նման զգայուն տարածաշրջանում դիվանագիտական ​​ներկայության ընդլայնումը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի նվազեցնել Հարավային Կովկասի կոնֆլիկտային ներուժը, որը պահպանվում և մշտապես սնվում է արտաքին խաղացողների կողմից:
 
Այս գործում մենք ունենք համախոհներ․ 2022 թ-ից այստեղ գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ աշխատանքային կապեր են հաստատվել, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները հսկող ՌԴ սահմանապահների հետ միասին լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում:
 
Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումը, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, պետք է անդրադառնա Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ո՞ր ոլորտներում և ուղղություններով կարելի է ակնկալել առավել շոշափելի օգուտներ:
 
- Իսկապես, Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ ձևաչափում: Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար: Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրավվածության մասին հայտարարել է նաև Եվրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերություններ և տեղական մասնակցությամբ կառույցներ։
 
Կարծում եմ, որ լրացուցիչ խթան կհաղորդվի երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանը և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը: Տարածաշրջանում ապրում է մինչև 1000 ՌԴ քաղաքացի։ Գործում են ռուսաց լեզվի ուսումնասիրման մի շարք կենտրոններ։ Կապանում գործում է Ռուսական գրքի տուն։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Երևանում կազմակերպել էր ռուսաց լեզվի դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոսների համար:
Ռուսաստանի մի շարք վարչական շրջանների կողմից ակտիվորեն մշակվում է Սյունիքի մարզի համայնքների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման նախաձեռնությունների շարք։ 2023 թ-ի հունիսի 16-ին Կապանում ստորագրվել են մտադրությունների մասին համապատասխան արձանագրություններ Ուրայ և Մեղրի, Սեստրորեցկ և Գորիս քաղաքների միջև։ Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները բավականին շատ են։
 
- Սյունիքի նկատմամբ վերջին շրջանում անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում արևմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները։ Ամերիկացի պաշտոնյաների գրեթե յուրաքանչյուր այց ենթադրում է ուղևորություն Հայաստանի հարավային շրջաններ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է տարբերությունը ռուսական մոտեցման և արևմտյան «գործընկերների» աշխատանքի մեթոդների միջև:
 
- Ի դեպ, ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիվանագետները հաստատ չեն պատրաստվում «լրտեսել» Սյունիքում՝ ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արևմտյան սիրահարների։ Օրակարգում չկա նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային։ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես հայտնի է, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վանը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Վեստ Արմենիայի նկատմամբՉինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրերՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգՍեպտեմբերի 2-ին Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը՝ 7 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվելԻրանը չի ցանկանում ներքաշվել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ․ ԼավրովՓրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհըԲաքուն ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման գործընթացում ՀՀ-ին մեղադրում է իր դեմ «գաղտնի օրակարգ» ունենալու մեջԱլի Բաղերի Քանին ընդգրկվել է արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի կազմումԲենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոնԽոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն․ 4 վիրավոր կաՏիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն«Երիտասարդը ուժն է եկեղեցու»․ ուխտագնացություն՝ դեպի Գուգարաց թեմի սրբավայրեր44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի աջակցությունը․ Հասանով«Պատրաստվում եմ սրտի 1-ին վիրահատությանը». Անի ՔոչարՀամալիրում առաջին դասարանցիների շնորհավորանքի արարողություն են կազմակերպում, 500 երեխա կմասնակցիՀասմիկ Խոջյանը Զանզիբարից լուսանկարներ է հրապարակելԳազայի հատվածում զոհվածների թիվը վերջին սրացումից հետո գերազանցել է 40 690-ըԵս դեռ պիտի սեպտեմբերի 2-ներ նշեմ իմ տանը, իմ քաղաքում, իմ հայրենիքում. Մետաքսե ՀակոբյանԱվելի մոտ կենդանիներին. «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նոր ծրագիրըԱնվտանգության համակարգը գերզգայուն է և արձագանքում է ցանկացած իրավիճակի․ մարզպետը՝ ՀԱԷԿ-ի մասինԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ումՄեկ տարվա մենություն․ Նարեկ ՄալյանՕգոստոսի 30-ի տեղումների քանակը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամԱրմավիրում բախվել են «Mercedes»-ը և «Ford»-ը, իսկ հետո «07»-ը բախվել է «Mercedes»-ին․ կան վիրավորներԲաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին«Կիսաբաց լուսամուտներ»-ը փակվում ենԻրանի նախագահը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՈ՞ւմ ձեռքում են կուտակվում բանկային հսկայական շահույթները. 168.amՌԴ-ն էլ Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան ոչ ոք չէր կալանավորել․ ՊեսկովԱդրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունները զենք գնելու մասին, բայց միայն Իտալիայի մասովՔՊ-ականները թող բոքոն թխել սովորեն ու ադրբեջանական տարազով հագուստ գտնեն. ՀրապարակՀայաստանի Հանրապետության` 200 քառակուսի կմ օկուպացված տարածքները չենք պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել. ՓաշինյանԿալանավորվել է Այգավան գյուղում 32-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողըԱյս տարի դպրոցներում 13 դասագիրք չեն ունենա՝ նախորդ 11-ի փոխարեն. սա լուրջ խնդիր է. Սերոբ Խաչատրյան20 լրագրողի համար հանդիպման վայր էին ընտրել մարզահամերգային համալիրը. Էդգար ՂազարյանՆիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը, առայժմ ցտեսություն, «գցված» Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով․ ԶաքարյանԵրևանում բացվել է Հայ-իտալական ինստիտուտԱլեն Սիմոնյանն իր օգնականին ազատել է աշխատանքիցԱռաջին անգամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավական բազա կա. ՓաշինյանՌուսները շրջանցում են հայ գերիների հարցը. Փաշինյան97 տարի առաջ այս օրը կյանքից զրկվել է հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը. զորավարի հայտնի մտքերը Պատրաստ է Հայաստանը, թե ՌԴ-ն տնտեսական սահմանափակումներ կիրառի. վարչապետը մանրամասնել է Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է՝ Սիրիայի հետ խնդիրներ չկանՏիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Սրբազան պայքարը նախաձեռնում է մեծ հավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան «Սիմֆոնիկ Երևան»՝ այսօր Ազատության հրապարակում Միսաք Մեծարենցի մատանին. կբացվի ժամանակավոր ցուցադրություն Փաշինյանի խոսքն այլևս արժեզրկված է. ՍուրենյանցՌուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի ևս մեկ բնակավայր
Ամենադիտված