Ռաֆահին Իսրայելի հարվածների հետևանքով` զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 16-ը
ՍպորտԳազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական հարձակման հետևանքով՝ առնվազն 4 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել քաղաքի արևմուտքում Թել ալ-Սուլթան շրջանում գտնվող բնակելի շենքին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմը։ Բացի այդ, մամուլի ծառայությունը տեղեկացրել է Ռաֆահի արևելյան հատվածում թիրախային հակաահաբեկչական գործողության մեկնարկի, ինչպես նաև տարածքում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու և 20 զինված արմատականների ոչնչացման մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին, ինչպես տեղեկացրել ենք, հայտարարել է, որ եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չի մատակարարի նրանց։
«Ես հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ (նրանք դեռ չեն մտել Ռաֆահ), ես զենք չեմ մատակարարի։ Մենք պատրաստվում ենք շարունակել ապահովել Իսրայելի անվտանգությունը «Երկաթե գմբեթի» (հակահրթիռային համակարգի) տեսանկյունից, մենք չենք պատրաստվում զենք և հրետանային արկեր մատակարարել,-ասել է Բայդենը։