Փաշինյանի ոտքերի տակից «հողը փախչում է» ՉԲԱՑԵԼ
ՀասարակությունՀեռուստադիտողները հերթական անգամ լցվեցին համբերությամբ եւ գուցե պետք է զինվեն «Վալիդոլով», ու, հնարավոր, է ուրիշ հանգստացնող միջոցներով, որպեսզի նորից լսեն, ավելի ճիշտ՝ մինչեւ վերջ լսեն վարչապետի մամլո ասուլիսը։
Նրա առաջին անհեթեթ հայտարարությունն այն էր, որ, պարզվում է, մեր անվտանգության երաշխիքը սահմանային սյուներն են, որոնք այսպես արագորեն տեղադրել է Ադրբեջանը եւ որոնք այսպես նյարդայնացնում են սահմամերձ տարածքներում ապրող բնակիչներին։ Եւ դա արվում է, «որպեսզի պատերազմը դարձնեն անիմաստ եւ ոչ իրական, զրկել այն որեէ հիմքից»։ Հետաքրքիր է, որ տվյալ պահին մեր անվտանգությունը ոչ թե զորքերի վերազինումն է նոր ժամանակակից զենքեր գնելու միջոցով, այլ ընդամենը սահմանային սյուները։ Շատ թույլ մխիթարանք է խաղաղության սիրահարների համար։
Երկրի առաջին դեմքի շրթունքներից հնչած երկրորդ «ուրախալի նորությունն» այն էր, որ տվյալ պահին Ադրբեջանի հետ սահմանազատումը ավարտված է միայն 90 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ հողեր հանձնելու սիրահարը կշարունակի իր քաղաքականությունը, եւ նա դեռ շատ բան ունի հանձնելու, բայց ոչ մի դեպքում՝ ստանալու, ընդունելու։ Երեւի թե արդեն ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, որ մեր երկրում գոյությույն ունի Նիկոլի կողմից հողերի հանձնման քաղաքականության դիմադրություն, անհամաձայնություն եւ հակազդեցություն։ Այնումենայնիվ, վարչապետը չի նկատում այդպիսի «մանրուքները»։
Փաշինյանի երրորդ հակասական պնդումն այն էր, որ սահմանազատման գործընթացի քննադատները ձգտում են ռազմական հակամարտությանը եւ իշխանության փոփոխմանը երկրում, ինչը, ըստ նրա, հնարավոր է Հայաստանի տարածքի զավթման դեպքում։ Հետաքրքիր է, իսկ ներկայումս երկրի տարածքը զավթած չէ՞։ Եւ ինչու՞ երկրի վարչապետը դա համառորեն չի նկատում։ «Ընդդիմադիրների հաջորդ քայլը կլինի ոչ լեգիտիմ, խամաճիկային իշխանության հաստատումը, ինչը կբերի երկրի պետականության եւ ինքնիշխանության փլուզմանը»,-շարունակում է Փաշինյանը։ Պետականության եւ ինքնիշխանության աստիճանաբար փլուզումը, որին նպաստում են Ադրբեջանը, Թուրքիան եւ Արեւմուտքը, ակնհայտ փաստ է, որը համառորեն չի ցանկանում նկատել երկրի ղեկավարը։
Չորրորդ անհեթեթ հայտարարությունն ասուլիսի ժամանակ այն էր, որ վարչապետը նորից սպառնում էր Ադրբեջանի հետ նոր պատերազմով, եթե կանգնեցվի սահմանների սահմանազատումը։ Այնպիսի տպավորություն է, որ հողերի հանձման այլ փաստարկներ նա ուղղակի չունի։
Վարչապետի հինգերորդ «օրիգինալ» հայտարարությունը, որը վերաբերվում էր Տավուշի շարժմանը՝ Բագրատը Սրբազանի գլխավորությամբ, այն է, որ նրա հետեւում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս», – ասվում է Հայկոյի եւ Մկոյի հումորային սկետչերում։
Եւ վերջապես, վեցերորդ ոչ ադեկվատ հայտարարությունը, որը հնչեց մամուլի ասուլիսում, Երեւանի կողմից սպառնալիքն է՝ արգելափակելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգը եւ հանրապետության շահերը։ Իսկ որո՞նք են երկրի շահերը՝ համաձայնել ամեն ինչի հե՞տ, ինչ կասեն Ադրբեջանը եւ Թուրքիան, բավարարել նրանց քմահաճույքնե՞րը։ Հետաքրքիր է, իսկ դրա փոխարեն ի՞նչ կդիտեն մեր հեռուստադիտողները, հատկապես թոշակառուները, եթե անջատեն ռուսական ալիքների իրենց սիրած հաղորդումները, որոնք իրենք նայել են տարիներ շարունակ։ Եվ հետո, մի՞թե այլախոհությունը պատժվում է «դեմոկրատիայի մեր կղզյակում»։ Դատելով այս ամեն ինչից, այո', քանի որ վարչապետը դժգոհ է «Տուտտիի ժառանգորդի տիկնիկները» եւ «Սոլովյովի հետ երեկո» հաղորդումներում իր հասցեին հնչած քննադատություններից։
Մի խոսքով, մամուլի ասուլիսը ցույց տվեց, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է, եւ նրա ոտքերի տակից «հողը փախչում է», քանի որ վաղուց արդեն իրականությունից այսքան հեռու մտքեր վարչապետը չէր հնչեցրել։ Նա դեռ կփորձի իր գիծը տանել` անցկացնել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը Ադրբեջանի օգտին՝ մեղքը գցելով Ռուսաստանի վրա եւ շարունակելով Արեւմուտքի քաղաքականությունը, բայց դա լի է վտանգներով հենց իր համար։
Նրա վարած քաղականությունից դժգոհության ալիքը շարունակում է աճել։