Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Արտաքին ՔաղաքականՀանրապետության տարածքում`մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երեւանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+19,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,
Լոռի՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+19,
Տավուշ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+13,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+20,
Արարատ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+24,
Արմավիր՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+ 33,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25: