Նիդերլանդներում կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլը»
ԲլոգոսֆերաՆիդերլանդներում մոտ 300 արտիստներ կոչ են արել երկրի ներկայացուցիչ Յոսթ Քլեյնին հրաժարվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց։ Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։
Նրանք հանդես են եկել նման կոչով՝ մրցույթին Իսրայելի մասնակցության պատճառով, որը ռմբակոծում է Գազայի հատվածը։
«[Պաղեստինցիները] փակված են Գազայի հատվածում արդեն 16 տարի, և Իսրայելը միտումնավոր ստիպում է նրանց սովամահ լինել և փակ է պահում սահմանները նրանց համար», - ասված է հայտարարության մեջ։
Հոլանդիայի ազգային հեռարձակող «Avrotros»-ը, որը հեռարձակում է մրցույթը երկրում, մտահոգություն է հայտնել Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Avrotros»-ը «Եվրատեսիլ» երգի մրցույթն անվանել է փառատոն, որը հեռու է քաղաքականությունից և ունակ է լուծել ազգամիջյան հակամարտությունները։
«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 7-ին, 9-ին և 11-ին: