Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) Անհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքում Հայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ) MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ. դատախազություն Նարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացները Ներկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցը 

Ծերենցը հավատում էր «անարյուն հեղափոխությանը»

Գիտություն և Մշակույթ

Հայ ականավոր գրող, պատմառոմանտիկական վեպի հիմնադիր, հասարակական գործիչ, հրապարակախոս Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) շուրջ 40 տարի անձնվիրաբար պայքարել է Թուրքիայում տիրող հետամնացության դեմ, պրոպագանդել եվրոպական լուսավորություն: Ծերենցի վեպերը ազգային ազատագրության ոգեշունչ գողափարներով տասնամյակներ շարունակ խանդավառել են ժողովրդի միտքն ու զգացմունքները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռ. Նանումյանի «Ծերենց» (Կյանքը և գործը) գրքից մեկ փոքրիկ հատված:

1870-ական թթ. առաջին կեսին թուրքական դիվանագիտությունը եվրոպական մեծ երկրների, հատկապես Անգլիայի աջակցությամբ վարում է երկակի քաղաքականություն հայերի նկատմամբ: Առերես խաղաղասիրություն ներկայացնելով, նա նախապատրաստում էր այն ծրագրերը, որոնք հետագայում իրականացրին` անընդհատ կազմակերպելով կոտորածներ: Դեռևս 60-ական թթ. Թուրքիայի մեծ վիզիր Ալի փաշան լայն գործունեություն սկսեց Զեյթունի ապստամբությունից հետ պետության մտադրություններն իրականացնելու ուղղությամբ: Ծերենցը նրա քաղաքականությունը համարեց «մետերնինքյան» և նրա անվան հետ կապված «Արևելյան քաղաքականությունը»` հղի հայերի համար վտանգավոր հետևանքներով:

Մահմուդ փաշային նվիրված հոդվածում Ծերենցը հիշատակում է Ալի փաշայի` դեռևս 60-ական թվականներին ասված մի խոսքը, թե հայերը, եթե դժգոհ են թուրքական պետությունից, թող հեռանան երկրից: «Իբրև թե դյուրին էր հայերուն ջրհեղեղեն ի վեր յուր հայրենիքը կոշիկներուն մեջ դնիլ տանիլ, ըստ հռչակավոր զրուցվածին», - հայտարարում է Ծերենցը:

«Ալի փաշան և Արևելյան խնդիր» հոդվածում Ծերենցն անդրադառնում է եվրոպական մեծ պետությունների կողմից սեփական շահերի համար հորինված «Արևելյան հարցին»: Ծերենցի դիտողություններն ու եզրակացությունները հավաստում են նրա քաղաքական սրատեսությունը;

Մեռնում է Ալի փաշան: Եվրոպան նրան է վերագրում դարասկզբի հրապարակի վրա արծարծվող «Արևելյան հարցի» բոլոր տեսակի խափանումները: Սակայն հոդվածագիրը հարցը քննում է ավելի լայն առումով` բացահայտելով եվրոպական քաղաքականության ողջ կեղծիքը: Միայն «Արևելյան խնդրի» արծարծումով չի վերջանում օտարերկրյա լծի տակ տառապող ժողովուրդների հարցը, գրում է Ծերենցը: Եթե կա «Արևելյան հարց», կա և «Հյուսիսային հարց», «Արևմտյան հարց» և այլ հարցեր, որոնք դուրս են մնում եվրոպական դիվանագետների ուշադրությունից, քանի որ ձեռնտու չեն նրանց, դիտում է հայ հրապարակախոսը:

Քաղաքական այս իրադրության քննությանը զուգահեռ Ծերենցն անդրադառնում է Ալի փաշայի ներքին և արտաքին քաղաքականությանը: «Կերթան մեջիդներ, ֆուատներ, ալիներ` իմաստուն, սրամիտ և հանճարեղ մարդիկ, ինչպես և աշխարհ բոլոր կվկային. կնայիս իրենց գործքին վախճանը արդյանց պզտիկությունը և իրենց ձգած հետքին վրա` կտեսնես դարձյալ ո՜չինչ, ո՜չինչ, ո՜չինչ …»:

Նույն թվականին Ծերենցը «Մասիսում» տպագրում է Ալի փաշային հաջորդած «Մահմուդ փաշայի շրջաբերականը» հոդվածը: Նրան գրավում են եվրոպական ձևով գործել ցանկացող մեծ վեզիրի առաջարկությունները` ուսումնասիրել երկրի վիճակը և ըստ այնմ գործել: Ժողովրդին պետք է «խնամել» առանց կրոնական խտրության, առանց ազգային տարբերությունների, հայտարարում է Մահմուդ փաշան: Ծերենցը այդ առիթով դիտում է. «Այս երկրին միմիայն բարոյական կապն արդարությունն է, վասնզի երկրի մը բնակիչքը, երբ այսչափ այլասեռ, այլակրոն և այլալեզու ազգերեն կկազմվին, թե որ կապ մը կա զիրենք իրարու հետ կապելու – Արդարությունն է»:

Ծերենցն ուզում է հավատալ, թե նոր վեզիրը կկարողանա իրականացնել իր ծրագրումները: Ուստի նա ողջունում է Մահմուդ փաշայի վճիռը` ծանոթանալ երկրի վիճակին, ապա ձեռնարկել միջոցներ ժողովրդի տնտեսական պայմանները բարվոքելու նպատակով:

Ծերենցի համար կարևորն այն չէ` միապետությո՞ւն է տվյալ երկրում, թե` հանրապետություն, այլ այն, թե արդարության ինչպիսի չափանիշներով է նա ղեկավարվում:

«Անսահման ազատությունը ինչչափ տարապայման ըլլա, երբ ուրիշի իրավունքը և ազատությունը չի բռնաբարեր, չի հափշտակեր, օրինավոր է և միմիայն օգտակար ժողովրդոց և առանց անոր առաջադիմություն չի կրնար ըլլալ: Ամեն իմաստուն կառավարություն, որ հայրական է, պարտավորություն ունի այդ ազատությունը չէ թե միայն չի վտարելու այլև տածելու սնուցանելու իր գրկին մեջ` հօգուտ աշխարհին և հայրենյաց»:

Ծերենցը հավատում էր, թե իրոք հնարավոր է «անարյուն հեղափոխությամբ» բարեփոխել երկրի վիճակը, ստեղծել ժողովրդի համար տանելի պայմաններ: Նրա կարծիքով Օսմանյան պետության մեջ հակասությունները և անօրինությունները բխում են ոչ թե կրոնական տարբերությունից, այլ երկրի հետամնացությունից և ժողովրդի տգիտությունից: Նկատի առնելով Մահմուդ փաշայի նոր նախագծումները երկրի տնտեսական բարենորոգումների ուղղությամբ, Ծերենցը կարևոր է համարում ոչ միայն ժողովրդի վիճակի ուսումնասիրությունը, այլև նոր օրերնքների և դրանց կիրառման ուղիների որոնումները:

1872 թ. նորից անդրադառնալով Մահմուդ փաշայի գործունեությանը, Ծերենցը գոհ է, որ մեծ վեզիրը գավառներ է ուղարկել լրագրողներ, որոնք պետք է տեղեկություններ հաղորդեն մամուլին և իրեն` Մահմուդ փաշային` երկրի վիճակի մասին: Համարելով այդ հանրապետական ու համաժողովրդական գործ` Ծերենցը լրագրողների ուշադրությունն է հրավիրում Կիլիկիայի և Տարսոնի ներկա վիճակի վրա. երբեմնի արգավանդ հողերն այսօր չորացել կամ ճահիճների են վերածվել, տիրողների կամայականությունները անչափելի են: Մամուլը պետք է ուշադրությամբ քննի բերված բոլոր փաստերը և արդար որոշումներով փրկի երկիրը օրհասական վիճակից:

Ծերենցի ամեն մի հոդված լի է գավառից վերցված փաստական տվյալներով: Անձամբ շրջելով գյուղերը, նա խորհուրդ է տալիս պետության ներկայացուցիչներին` պայքարել չարաշահումների, կողոպուտների և նախապաշարումների դեմ: Երկիրը տառապում է հետամնացության և խավարի ճիրաններում, հարկավոր է փրկել ժողովրդին: Իր դիտարկումների մեջ հայ լուսավորիչը չի սահմանափակվում միայն հայ գյուղացու վիճակով, նրա տեսադաշտում են նաև տնտեսապես քայքայվող թուրք, քուրդ և այլազգի ժողովուրդները: Հենվելով բնականոն զարգացում ապրած եվրոպական ժողովուրդների փորձի վրա, Ծերենցը համոզված էր, որ համառ պայքարը ֆեոդալական քայքայված երկրում կարող է կարգավորել շատ հարցեր, լուսավորության անունով իրականացնել տնտեսական ուժերի կազմակերպման և միավորման գործը` օրենքի ուժով մեղմացնելու համար գյուղացու ծանր վիճակը:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահՈւկրաինայում խոսել են Զելենսկու «վերջին օրվա» մասինՊռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքումՂրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձըՀայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)Politico-ն հայտնել է՝ ով է Պուտինի հաջորդ թիրախըMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին (տեսանյութ) Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում հաղթելու մեծ հնարավորություններ ունի․ CNNՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ. դատախազությունՆարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացներըՄարիամ Փաշինյանը նույնպես մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպմանըՆերկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցըՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն․ Արսեն ԹորոսյանԵվրոպայում կարող են Ռուսաստանին առաջարկել բաժանել ՈւկրաինանԱռանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները (տեսանյութ)Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև (տեսանյութ) Թրամփի վրա մահափորձ կատարողը փորձել է Ուկրաինայում հրթիռային կայան գնելԽոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Ֆրանսիայում արձագանքել են ռուս դիվանագետի ձերբակալությանըԻ՞նչ եղավ Մելիքբեկյանի խոստացած 700 մարզադաշտը (տեսանյութ) Եվրոպայում մտահոգված են ԱՄՆ-ի որոշմամբՆորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը՝ ամուսնու սխալի մասինԱլիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին2023-ի համեմատությամբ 2024-ին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով. ՀՀ ոստիկանապետԱդրբեջանը չի կատարի ՄԻԵԴ–ի որոշումները․ ԱլիևՍպասվում է անձրև, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի Եվրոպայում ԱՄՆ տնտեսությանը «հարվածելու» միջոց են գտելՈւկրաինայում խոսել են Թրամփի մաքսատուրքերին պատասխանելու մասինԼուկաշենկոն «շնորհակալություն է հայտնել» արևմտյան ընկերություններին Բելառուսից հեռանալու համարԿրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան «Փաշինյանի թշնամի՞ն եք, այս խոստումն էլ եք ձախողելու՞», «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել» (տեսանյութ)Ոչ մեկս ՔՊ-ի քաղաքական թիմը չի ներկայացնում․ ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում․ Մելիքբեկյան (տեսանյութ) Լավրովը և Ֆիդանը Թուրքիայում կքննարկեն իրավիճակը Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից բռնագանձել 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամՄարտուն Գրիգորյանը չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին (տեսանյութ) Ալիևը Հայաստանին մեղադրել է «կեղծավորության» մեջ, հայտարարել՝ «մենք դա հիշում ենք»Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի վարչապետը կայցելի Թրամփին․ WPՀենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. ՄելիքբեկյանԹրամփի ձեռնարկած քայլերը շատ խոստումնալից են, բայց սա դեռ վերջը չէ․ ԱլիևՈՒԵՖԱ-ի ձեր աշխատանքը ի՞նչ կտա, բացի 20 000 եվրո աշխատավարձից․ հարց ՀՖՖ նախագահին (տեսանյութ)Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիների մասին գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ Շոյգուն Օմանի ներկայացուցչի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի
Ամենադիտված