Կարկտահարության խնդրի լուծումը սա է. պետք չէ նոր հեծանիվ հորինել (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Համլետ Թադևոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ամեն տարի ինչոր մի աղետից հետո սկսվում են տարբեր քննարկումներ, բանավեճեր,մեղադրանքներ են ներկայացնում մեկը մյուսին և այլն:Հետաքրքիր է, որ այս զարգացած աշխարհում, չեն կարողանում լուծում գտնեն այդ չարաբաստիկ աղետից, որը վնասները կրում ենք ամեն տարի տարբեր մարզերում:
Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որ ամեն տարի էլ կարկուտ է տեղում և մասսայական վնասում գյուղմթերքը և սա գաղտնիք չէ ոչ մեկի համար, ոչ ֆերմերների, ոչ էլ կառավարության: Մեր երկրում բերքառատ տարի լինում է 3 կամ 4 տարին մեկ, իսկ մնացածը տարիները աղետների պատճառով վոտ բերքատվություն ենք ունենում :Եվ դա ոչ միայն վնաս է գյուղացիներին`այլ նաև վերամշոկող կազմակերպություններին, թարմ միրրգ բանջարեղեն արտահանող կազմակերպություններին ինչպես նաև ժողովրդին ում համար այդ տարիներին գները բարձր են լինում: Առաջարկում եմ այս խնդիրը լուծել հետևյալ կերպ.
Գոյություն ունեն հատուկ պաշտպանական ցանցեր/տես նկարը/, որոնց օգնությամբ ծածկվում են խաղողի, ծիրանի,խնձորի և տարբեր տեակների միրգ բանջարեղենի բույսեր ծառեր և այլն:
Սրանք 100 տոկոսանոց պաշտպանում են ամբողջ բերքը: Բոլոր ԵՄ երկրները, ԱՄՆ-ն և շատ զարգացած երկրներ օգտագործում են այս պաշպանական ցանցերը:Համաձայն եմ համեմատաբար թանկ է, բայց արդյոք հաշվել եք, թե ինչքան բերք եք կորցնում: Եթե հաշվեք ապա կհամոզվեք, որ մեկ տարվա այդ կորցրած բերքի գնով կարելի է 6-7 տարի պաշտպանել կարկուտից և ստանալ շուկայում մրցունակ բարձր որակի, արտադրանք, որը կվաճառվի շուկաներում բարձր գներով: Նույնը պետք է հաշվի կառավարությունը, թե ինչքան գումար է փոխհատուցում կարկուտից տուժած ֆերմերներին և այդքան գումարի չափով կարող է սուբսիդավորել այդ ցանցերի գնումը:Ինչպես նաև ցանց ներկրել և ինքնարժեքով վաճառել ֆերմերներին:
Սա է այս խնդրի լուծումը, պետք չէ նոր հեծանիվ հորինել կամ հին մաշված, առանց անիվ հեծանիվը վարել»:
























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան