Ռումինիայում հայտարարել են, որ այլևս չեն կարող ֆինանսապես աջակցել Ուկրաինային
Քաղաքական
Ռումինիայի «Ռումինացիների միավորման դաշինք» (AUR) կուսակցության փոխնախագահ Դան Դունգաչուն հայտարարել է, որ երկրի ֆինանսական հնարավորություններն այլևս թույլ չեն տալիս տնտեսական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այդ մասին նա ասել է Digi24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռումինիան բախվում է բյուջետային դեֆիցիտի և տնտեսական խնդիրների, ինչի պատճառով ներկայումս չի կարող ստանձնել Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու նոր պարտավորություններ։ Միաժամանակ Դունգաչուն ընդգծել է, որ Բուխարեստը չի խոչընդոտի Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությանը։
Ավելի վաղ Նիդերլանդները հայտարարել էին Ուկրաինային ռազմական օգնության ժամանակավոր դադարեցման մասին՝ նշելով, որ երկիրը կատարել է հնարավոր աջակցությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան