«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

«Մանանդյանը բնավորությամբ շատ էր տարբեր հետագայում իմ ճանաչած գիտնականներից»

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հոդվածներ և հուշեր» գրքից (Կարդացե՛ք նաև՝ «Վաստակաշատ բանասերը, արվեստաբանը, գրողը. Գառնիկ Ստեփանյան») Հակոբ Մանանդյանին նվիրված հուշից մեկ փոքրիկ հատված:

Հուշերիս այս հատվածն սկսում եմ Հակոբ Մանադյանով ոչ միայն այն պատճառով, որ նա ականավոր պատմաբան է, այլ այն պատճառով, որ տպարանում առաջինը նրա հետ ծանոթացա:

1930 թ. վերջերին էր կարծեմ: Շարվում էր Մանանդյանի «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» աշխատությունը: Մեծ մասն ավարտվել էր, մնացել էր մի քանի մամուլ, որի շարվածքն էլ ինձ վստահվեց: Ձեռագիրը հեղինակի մոտ էր: Սպասում էինք, որ բերի:

Մի օր գրաշարանոց մտավ բարձր հասակով, ազնվական տեսքով մի մարդ և դանդաղ քայլերով մոտեցավ ինձ: Ասել էին, որ ես եմ իր գրաշարը: Եկավ կանգնեց մոտս. հանեց թերթի մեջ փաթաթված ձեռագիրը և հանձնեց ինձ, հարցնելուց հետո, թե ե՞ս էի շարելու «Կշիռների» շարունակությունը: Ցանկացավ նախորդ մամուլի օտիսկը ստանալ: Կատրեցի պահանջը:

Բացատրեց ինչ-որ բան, հատկապես մի աղյուսակի հետ կապված, որը պարունակում էր անուններ, թվեր, ծանոթագրություններ` բաժանված սյունակների:

Դրանից հետո արդեն ավելի հաճախ էինք հանդիպում: Մանանդյանը բնավորությամբ շատ էր տարբեր հետագայում իմ ճանաչած գիտնականներից: Ոչ մի ավելորդ զրույց, ոչ մի կողմնակի հարց նրան չէր զբաղեցնում: Խոսում էր միայն աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, մենք էլ չէինք համարձակվում շեղել նյութից:

Գրում էր ընթեռնելի ձեռագրով, մարգարտաշար տողերով: Գեթ ես նրանից ավելի մաքուր ձեռագիր ունեցողի չեմ հանդիպել իմ 15 տարվա գրաշարական կյանքի ընթացքում:

Սովորություն ուներ թուղթը ծալել և բաժանել երկու մասի: Առաջին մասի վրա գրում էր աշխատությունը, կողքի նեղ մասի վրա` նշում էր աղբյուրները: Նրա գրած հարյուրավոր էջերի մեջ դժվար էր գտնել մի նախադասության կամ բառի փոփոխություն, մի բան, որ այնքան հաճախ էին անում Աճառյանը, Թ. Ավդալբեկյանը, Գր. Ղափանցյանը: Ուղղակի զարմանում էի, թե ինչպես էր կարողանում պահպանել այդ մաքրությունը: Արդյո՞ք փոփոխություններից հետո նորից էր մաքրագրում, բայց չէ՞ որ արտագրելուց հետո նորից էլ ուրիշները ինչ-որ բան փոխում էին, ճշտում, նոր միտք, նոր փաստ ավելացնում: Մանանդյանի կողմից գրաշարին հանձնվող տեքստը վերջնական էր ու այդ վիճակում էլ տպագրվում էր և ներկայացվում գիտական աշխարհին:

«Կշիռները և չափսերը հնագույն հայ աղբյուրներում» աշխատությունից հետո շարեցի նրա «Էրատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը» գիրքը: Հայագիտական այս գրքույկի ուղիղ կեսը գերմաներեն և ռուսերեն ամփոփումներն էին, իմ հասկանալու բանը չէին:

Այլ բնույթի գործեր էին «Խորենացու առեղծվածի լուծումը» և «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» աշխատությունները:

Այս երկու գրքերից շատ բան սովորեցի, թեև առաջինը ինձ այնքան էլ դուր չեկավ: Նա ո՜ւր, ես ուր, անշուշտ, չէի կարող կարծիք հայտնել, բայց չէի էլ կարող ըմբռնել, թե ինչպես Մանանդյանի նման ականավոր մի պատմաբան, կարող է գրել աշխատություն, ապացուցելու համար, թե Մովսես Խորենացին ոչ թե 5-րդ դարի հեղինակ է, այլ 9-րդ: Հետագայում, երբ ծանոթացա Թ. Ավդալբեկյանի և Ստ. Մալխասյանի քննադատություններին այդ գրքի մասին, համնոզվեցի, որ նրանք ավելի ճիշտ էին:

Իմ դժգոհությունը կիսով չափ զեղչվեց, երբ գիրքը լույս տեսնելուց հետո մի օրինակ բերեց և նվիրեց ինձ, թույլ ժպիտը դեմքին: Այդ միակ ժպիտն էր, որ ես տեսել եմ նրա դեմքին տարիների ծանոթության ընթացքում: Իսկ գրքի մակագրությունը` չոր ու ցամաք երկու բառեր` «Ընկ. Գառնիկին, Հ. Մանանդյանից». ոչ ամիս, ամսաթիվ, ոչ թվական: Գրքի տպագրվելու տարվանից պիտի ենթադրեմ, որ նվիրել է 1934 թ.:

Խոսելիս` Մանադյանը երբեմն օգտագործում էր Ախալցխայի բարբառից եկող բառեր ու արտահայտություններ: Այսպես, հաճախ էր օգտագործում իքը բառը նախադասությունները արտաբերելուց առաջ: Երբեմն կանգնում էր, իքը ասում, ապա շարունակում միտքը:

Ծխում էր: Ծխում էր ոչ թե պատրաստի գլանիկներ, այլ բարակ թղթի մեջ փաթաթած ծխախոտ, այն էլ տարօրինակ ծիսակատարությամբ: Հանում էր ծխախոտատուփը, որի մեջ էին տանը պատրաստված սիգարետները, վերցնում էր դրանցից մեկը, կիսում էր, կեսը ամրացնում փոքրիկ ծխամորճի ծայրին ու ծխում, մյուս կեսն էլ թողնելով հաջորդ անգամվա: Անշուշտ, այս բանը կատարում էր քիչ ծխելու նկատառումով:

Բացի հայերենից, ռուսերենից, գերմաներենից, հիմնովին տիրապետում էր հին հունարենին: Իր աշխատությունների վերջում տրվող ամփոփումները սովորաբար գրում էր ռուսերեն և գերմաներեն, որ շարում էի առանց բան հասկանալու:

Չնայած վերին աստիճանի կիրթ, ծանրաբարո վարքագծին, ուրիշների գրածների մասին կարծիք հայտնելու զգուշությանը, իրեն թույլ էր տալիս շողումներ այդ սկզբունքից, հանուն գիտության շահերի:

Նյութը՝ Ք. Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված