«Հերթը հասավ Մառոզ Մարգոյի՞ն»
Բլոգոսֆերա
Արմ Հակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն, որ այսօր ամեն ինչ մեր հասարակության մեջ կամ դեգրադացիա է ապրում, կամ դառնում է լղոզված, անդեմ ու անհասկանալի, որևէ մեկիս համար գաղտնիք չի. ինչ որ տեղ նույնիսկ սովորական է դարձել ու ձևավորվել է համապատասխան ռեակցիան անտարբերության տեսքով, ինչն էլ, եթե մեկի համար ուղղակի ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, մյուսի համար դառնում է ուղղակի պարարտ հող առկա վիճակը խորացնելու համար: Ասածս ինչ է: Օրեր առաջ հրապարակումների տարափ սկսվեց կապված Մարգարիտա Խաչատրյանի հետ և ակամա իմ մոտ առաջացավ մի տարօրինակ զգացողություն. ՄԱՌՈԶ ՄԱՐԳՈՆ, որ նախ և առաջ զոհված զինվորի մայր է, որքան ես գիտեմ լսածս տեղեկություններով, որոնք քաղաքացիական միջավայրից չեն, այլ զինվորական, այս պահին ամենաազդեցիկ ու հեղինակավոր անձն է, որ կարողանում է հակակշռել որևէ սպայի անկախ աստիճանից ու ինչ որ իմաստով իրավապաշտպանի, բանակի քաղաքացիական վերահսկողի դեր է կատարում, ու ասեմ իր գործն անում է շատ լավ, ինչպես հարոյւրավոր շարքայիններից ու ծնողներից եմ լսել կամ տեսել եմ հեռուստատեսությամբ տարբեր առիներով պատրաստված բանակային տեսանյութերի մեջ: Հիմա ինձ համար իրոք անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ այս կնոջ հանդեպ սկսվել է մեղմ ասած վերաբերմունքի փոփոխություն, չասելու համար ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ՈՐՍ: Գուցե արդեն որոշված է, որ պիտի նրա համար էլ գտնվի փոխարինող' գործ անողից <> ֆորմատի տրամաբանությամբ, հատկապես որ արդեն ասածիս ուրվապատկերը գծագրվում է: Եվ գուցե հենց դրանով պայմանավորված է, որ Մարգարիտա Խաչատրյանն ուղղակի հիմա փորձում է պահպանել իր ստեղծածը հանուն այն գաղափարի ու այն գործի, որ դրված է իր կազմակերպության հիմքում և իր անձնական ներկայությամբ ու հեղինակությամբ թույլ չտալ, որ առուծախի առարկա դառնա նաև զինվորի արյունը:
Արդեն մեկ անգամ ասել եմ մի հրապարակման մեջ, որ այս վերջինը կլինի առկա հիասթափության պիկը: Միթե հասել ենք այնտեղ, որ այս պիկն էլ ենք ապրելու»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան